Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Արքունիքը» հոշոտում է պետությունը. սոցիալական բունտի թափառող ուրվականը

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի տեղեկացմամբ՝ երեք տասնամյակ անց տնակային ավաններում ապրում է 2414 ընտանիք և իրատեսական չէ, որ այդ 2414 ընտանիքներին 2018 թ-ի ընթացքում բնակարան կտրվի: Սա նշանակում է, որ 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը Հայաստանը դիմավորելու է` աղետի հետևանքները չհաղթահարած: Այս համատեքստում «աղետի գոտին» նույնիսկ դառնում է հոգեբանական վիճակ` խաթարելով առնվազն մի քանի սերունդների արժեքային համակարգ, մտածողություն:

2018թ-ին Հայաստանում չեն բարձրանալու աշխատավարձերն ու կենսաթոշակները, իսկ դա նշանակում է, որ բնակչության եկամուտների իրական աճ չի լինելու, որովհետև երկրի տնտեսությունը վերահսկող օլիգարխիան ինքնակամ չի գնա մասնավոր հատվածում աշխատող մեր հայրենակիցների աշխատավարձերի բարձրացմանը, եթե նույնիսկ գերշահույթներ ունենա: Փոխարենը ամանորյա տոնական մի քանի օրվան հաջորդեց գնաճի նոր ալիքը: Հայաստանում տնտեսական աճ է մարդկանց դատարկ ստամոքսների ու սառնարանների ֆոնին:

2018-ի համար Կարեն Կարապետյանը ներդրումային բում չի խոստացել, հակառակը` տարեվերջյան հարցազրույցում խոստովանել է, որ իշխանության անորոշությունը հարվածում է ներդրումներին: Նոր աշխատատեղեր չեն բացվելու, բայց կառավարության միջին և ստորին օղակներում, կրթության և առողջապահության ոլորտներում «օպտիմալացումը» շարունակվելու է` մի քանի հազարով ավելացնելով գործազուրկների թիվը: Սա իրական Հայաստանն է, որտեղ աղքատությունը «նվաճել» է հասարակության 30%-ը ու անարգել շարունակում է իր «հաղթարշավը»: «Արքունական» Հայաստանում միանգամայն այլ պատկեր է, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանն օրնիբուն խոսում է տնտեսական 7%-ոց աճի մասին:

Մնում է ենթադրել, որ անցած տարի Հայաստանում հենց այդքան է եղել «արքունական» «օբշակի» ու օլիգարխիայի եկամուտների աճը: Եթե «արքունիքում» հարստանում են, ապա դա տեղի է ունենում հասարակության աղքատության, բևեռացման խորացման հաշվին: Հայաստանյան այսօրվա իրավիճակը հար և նման է Մեծ հեղափոխությանը նախորդող ֆրանսիական իրականությանը, երբ Ժան Ժակ Ռուսոյի պատկերավոր մատուցմամբ` պայքար էր գնում երկու Ֆրանսիաների միջև:

Հայաստանի սոցիալական կառուցվածքը դեգրադացված է, ինչի հետևանքով պետությունը կորցրել է իր միասնական ընկալումը: Հայաստանի արժեքային, սոցիալական, բարոյական երկատումը երկար շարունակվել չի կարող. սոցիալական բունտի ուրվականը թակում է երկրի դռները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում