Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բանակի արդիականացումը Սերժ Սարգսյանի կողմից իշխանության մեջ նոր դիրքում ամրապնդվելու ինստիտուցիոնալ քայլերից մեկն է

«Զինված ուժերի արդիականացման մասին խոսելիս, նախ և առաջ պետք է լրջորեն քննարկել Ազգային անվտանգության ռազմավարությունը և պաշտպանության ռազմավարությունը։ Արդիականացումը առանց նոր ռազմավարության կլինի ֆրագմենտալ մոտեցում, կոնտեքստից դուրս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծին:

Հիշեցնենք, որ դեռևս 2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը: Հունվարի 4-ին էլ արդեն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել է ծրագրի քննարկումները։

Իրավապաշտպանի խոսքերով՝ ենթադրվում է նաև, որ Զինված ուժերի արդիականացումը դիտարկվում է հենց իրենց կողմից առաջ քաշած Ազգ-բանակ հայեցակարգի իրականացման միջոց, որի նպատակը ամբողջ պետությունը, պետական, քաղաքական ռեսուրսները բանակին ենթարկեցնելն է՝ դա ներկայացնելով զինված ուժերի արդիականացման տեսքով։ «Քանի որ մենք ծանոթ չենք ծրագրին, կարող ենք ենթադրություններ միայն անել, բայց հաշվի առնելով ՀՀ Զինված ուժերում առկա խնդիրները, կարծում եմ, արդիականացման անկյունաքարը պետք է լինի Մարդու իրավունքների պաշտպանությունը, ԶՈւ-ում զինծառայողների սոցիալական, նյութական, բնակարանային, իրավակապ պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը։ Առանց այս ամենի միայն զինտեխնիկայի, սպառազինության արդիականացմամբ խնդիր չի լուծվի։ Հակառակը՝ ծրագիրը կլինի խիստ անարդյունավետ»,- նշեց Սաքունցը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի նախկինում ունեցած մոտեցումները մարդու իրավունքների, կոռուպցիայի, թափանցիկության, հաշվետվողականության, պառլամենտական վերահսկողության գնումների նկատմամբ, ԶՈւ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ այս երևույթները չեն էլ հանդիսանալու այն գլխավոր հենակետերը, որոնց հիման վրա պետք է արդիականացվի Զինված ուժերը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ արդիականացման ծրագրի հանդեպ լուրջ անվստահություն կա, որովհետև ամեն ինչ արվում է այնպես, ինչպես նախկինում՝ առանց լուրջ, հանրային քննարկումների։ «Մենք մինչև հիմա չենք էլ տեսել Ապրիլյան պատերազմի արդյունքում բացահայտված խնդիրների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ աշխատանքներ։ Այն մեկ-երկու պաշտոնանկությունն էլ հրապարակավ չի ներկայացվել որպես բացահայտումների հետևանք։ Դասերը, որոնք պետք է քաղվեին Ապրիլյան պատերազմից հետո, կարծեք թե, մենք չենք տեսնում։ Դրա համար հույս կամ ակնկալիք ունեալ նման ծրագրերից հնարավոր չէ։ Ցանկացած նոր ծրագիր պետք է հիմնվի նախորդի գնահատականի վրա, որպեսզի հույս ներշնչի։ Կաբինետային շրջանակներում քննարկված մեկ-երկու ծրագիր առանց հանրային կարծիքը հաշվի առնելու, ինչպես եղավ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, որևէ արդյունք չեն տա»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պարագայում նման ծրագրերը ավելի շուտ տեղավորվում են Սերժ Սարգսյանի ապրիլին նախատեսված նախագահական պաշտոնի ավարտին, և իշխանության մեջ նոր դիրքում ամրապնդվելու ինստիտուցիոնալ քայլերից մեկն է։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես լավատես չէ Զինված ուժերի արդիականացման այս նոր ծրագրի նկատմամբ։ «Ես տեսնում եմ, որ բանակում առկա, հանրությանը տեսանելի խնդիրները չեն լուծվում տարիներ շարունակ։ Ես անգամ չեմ տեսնում, որ այդ խնդիրները մտահոգում են որևէ իշխանավորի։ Դրա համար էլ ոչ մի հույս չունեմ, որ Զինված ուժերի արդիականացման ծրագիրը կյանքի է կոչվելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ բանակում տարիներ շարունակ չլուծված է մնում ինքնասպանությունների, սպանությունների դեպքերի չբացահայտումները, բանակում տիրող մթնոլորտը, որը դրդում է նման դեպքերին։ «Հին խնդիրները այնքան շատ են։ Լավ կլիներ՝ դրանք լուծում ստանային, դրանց մասին մտահոգություններ հնչեին, նոր անցնեինք արդիականացման։ Տարիներ շարունակ իրավապաշտպանները բարձրաձայնում են բանակի խնդիրների մասին, անուն առ անուն մատնացույց են անում դրանք, բայց մենք առ այսօր որևէ տեղաշարժ այդ ուղղությամբ չենք նկատում։ Ավելին, տեսնում ենք, թե այս խաղաղ ժամանակ քանի զինծառայող է սպանվում, ականի պայթյունից զինվորներ են զոհվում, որը, շատ դեպքերում, մեր տեղեկություններով, անվերահսկողության արդյունքում է լինում։ Սա ուղղակի հանցագործություն է։ Նախ և առաջ թող այս խնդիրները վերացնեն»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում