ԱՄՆ կինոքննադատների ազգային միությունը «Լեդի Բըրդ» (Lady Bird) ֆիլմը ճանաչել է 2017 թվականի լավագույն ֆիլմ։ Մրցանակը ստացել է ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը։ Նա նաև պարգևատրվել է լավագույն ռեժիսուրայի և լավագույն սցենարի համար։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Սալի Հոքինսը «Ջրի ձևը» (The Shape of Water) ֆիլմում դերակատարման համար, լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Քալույան («Հեռացի՛ր», Get Out) ֆիլմի համար։
Երկրորդական պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Լորի Մեթքալֆը («Լեդի Բըրդ») և Ուիլեմ Դեֆոն («Նախագիծ «Ֆլորիդա»», The Florida Project), հայտնում է Associatied Press-ը։
ԱՄՆ կինոքննադատների ազգային միության ընտրությունը ոչ միշտ է համընկնում ԱՄՆ Ազգային կինոակադեմիայի կարծիքի հետ, որն անցկացնում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Վերջին 40 տարում միությունն ու ակադեմիան միաձայն լավագույն ֆիլմ են ընտրել ընդամենը 7 անգամ։