Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Էրդողանը և Պուտինը վտանգում են իրենց ժառանգությունը

Հեղինակային քաղաքականությունը և իրավական պետության սահմանափակումը թափ հավաքող խնդիր է գերմանական ընկերությունների համար: Այսպիսին են ուսումնասիրության արդյունքները, որոնք հայտնվել են Die Welt-ի տրամադրության տակ:

«Օտարերկրյա ընկերությունների ներդրումներն այն հումուսն են, որի վրա վերջին տարիներին հրաշալիորեն բարձրացել է շատ զարգացող երկրների տնտեսությունը: Դա տեսանելի է Թուրքիայի և առավելևս Չինաստանի օրինակով: Դրանցից զգալիորեն շահել են Ռուսաստանը, Բրազիլիան և Հնդկաստանը: Նոր աշխատատեղեր են ստեղծվել, երկիր են եկել նոու-հաուներ, բարձրացել է մարդկանց կենսամակարդակը»,- գրում է հրապարակման հեղինակ Ֆրանկ Շտոկերը:

Սակայն այդ երկրներից որոշներն այսօր, երևում է, իրենք են խաչ քաշում այդ արդյունքների վրա, և ամենաառաջինը դրանք Թուրքիան և Ռուսաստանն են: Այս մասին վկայում են Ընտանեկան բիզնեսի հիմնադրամի պատվերով Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի (ZEW) կատարած ուսումնասիրության արդյունքները:

«Թուրքիան և Ռուսաստանը պետք է նկատի ունենան, որ կարող են իրենց գրավչությունը կորցնել ընտանեկան ընկերությունների համար՝ այդ երկրներում իրավական պետականության վերաբերյալ աճող մտավախությունների հետ կապված»,- ասում է հիմնադրամի նախագահ Ռայներ Քիրհդյորֆերը:

«Ուսումնասիրության հիմքում,- գրում է պարբերականը,- դրվել է ներդրումների պայմանների լայն ուսումանսիրությունն այնպիսի 7 խոշոր զարգացող երկրներում, որոնք են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան և Մեքսիկան: Վերուծվել են հարկային համակարգը, աշխատանքային ծախսերը, արտադրողականությունը, ենթակառուցվածքը, կարգավորման մեխանիզմները, ֆինանսավորման պայմանները և տարբեր ինստիտուտների գործունեությունը… Վերլուծության արդյունքները մեկտեղվել են այսպես կոչված՝ միասնական ինդեքսով»:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շատ երկրներ վերջին տարիներին մի շարք արդյունավետ քայլեր են ձեռնարկել օտարերկրացի ներդրողների ներգրավման ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանը և Թուրքիան: Ուսումնասիրության համաձայն՝ այս երկրներն առաջատար են հարկային համակարգի գրավչության հարցում:

«Ռուսաստանը և Թուրքիան գրավում են նաև տնտեսական ոլորտում կարգավորման հարաբերականորեն լիբերալ մեխանիզմներով, ոչ թանկարժեք և որակավորված աշխատուժով, նաև լավ ենթակառուցվածքով, սրանք բոլորը ոլորտներ են, որոնցում ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ՝ Վլադիմիր Պուտինն առաջընթաց են ունեցել իրենց կառավարման առաջին տարիներին՝ ուղղելով իրենց նախորդների սխալները»,- ասվում է հոդվածում:

«Ինչ վերաբերում է այս երկու երկրների գրավչությանը ներկայումս ներդրումների տեսանկյունից՝ Ռուսաստանը և Թուրքիան առայժմ գլխավորում են ցուցակը՝ շեշտով «առայժմ» բառի վրա»,- նշում է հեղինակը:

«Երկու նախագահների քաղաքականությունը,- նշում է լրագրողը,- վերջին տարիներին տանում է նրան, որ նրանք կարող են կորցնել այդ ժառանգությունը»:

Թուրքիայի դեպքում խոսքն առաջին հերթին թուրքական իշխանությունների և դատարանների վարքի մասին է 2016 թ. ամռանը պետական հեղաշրջման փորձից, նաև կառավարման նախագահական համակարգի ներդրումից հետո, որը նախատեսվում է 2019 թ.:

Ռուսաստանի հետ կապված մտավախություններն ավելի հստակ են՝ կասկած են առաջացնում «այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ սեփականության իրավունքը, կոռուպցիայի վերահսկողությունը և իրավական համակարգի անկախությունը»:

«Պետական ինստիտուտների թուլությունը գնալով ավելի ուժեղ է իր մասին հայտարարում պետական կառավարման համակարգում վերջին տարիներին թափ հավաքող ինքնակալության ֆոնին»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ այդ միտումներից շահել կարող են Չինաստանը և Հնդկաստանը: «Ասիական պետություններն առաջարկում են քաղաքական կայունություն և պատրաստ են… թերությունները հաղթահարել կրթության և ենթակառուցվածքի մեջ ներդրումների միջոցով»,- ասում է ZEW-ի փորձագետ Ֆրիդրիխ Հայնեմանը:

Հոդվածում ասվում է, որ ինչպես Չինաստանը, այնպես էլ՝ Հնդկաստանը, ցուցաբերում են հաջակցություն տնտեսության բարեփոխումերի անհրաժեշտության ըմբռնում:

Եզրափակելով ուսումնասիրության արդյունքները՝ հեղինակը գրում է, որ փորձագետները նշում են ամենից առաջ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ «կոռուպցիայի կամայականությունը ՀԱՀ-ում և Հարավային Ամերիկայում, հեռացումը ԵՄ-ից և աճող կասկածները՝ կապված Թուրքիայում իրավական համակարգի հուսալիության հետ, իշխանության ինքնակալ ոճը և արտաքին քաղաքական առճակատման կուրսը Ռուսաստանի դեպքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում