Դեկտեմբերի վերջին Իրանի վեց քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին։ Ակցիաների հենց սկզբից բերման ենթարկվեց առնվազն 90 ուսանող։ Հաղորդվում է, որ ուսանողներից տասի ճակատագիրը դեռևս անհայտ է։ «Իրանի ԿԳ նախարարության տեղեկության համաձայն՝ ձերբակալվածների մեծ մասը կապ չի ունեցել ցույցերի հետ։ Նրանց մեծ մասը ձերբակալվել է այն շրջաններում, որտեղ ցույցեր տեղի չեն ունեցել, կամ էլ իրենց տներում»,– հաղորդել է Գիտության և հետազոտությունների գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մահմուդ Սադիկին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին մի քանի օրերին ձերբակալված ցույցերի մասնակիցներին կարող է մահապատիժ սպառնալ։ Հայտնի է, որ հակակառավարական ցույցերի ընթացքում երկրում արդեն առնվազն 20 մարդ է զոհվել։