Թուրքիայի բնակչի համար իր ծննդյան 39-ամյակը դարձել է վերջինը: Ցանկանալով ի հշատակ անել տեսաձայնագրություն՝ նա ընկել է 20 մետրանոց ժայռից:
Ինչպես հաղորդում է IHA հրատարակչությունը, տղամարդու ընկերը նկարահանել է Հալիլ Դագի կյանքի վերջին վայրկյանները:
Հաղորդվում է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի առաջին օրը՝ Շանլըուրֆայում:
Հեռախոսային ընկերության 39-ամյա մենեջերը ընկերներին առաջարկել էր բարձրանալ Ուրֆա ամրոցի ավերակների վրա, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք և Մեծ մզկիթ:
Ողբերգությանն ականատես են եղել մերձակայքում տեղակայված սրճարանի այցելուները: Մարդիկ շտապել են օգնության, սակայն շտապօգնության մեքենայում տղամարդը մահացել է: