Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Պահանջկոտ Եվրոպան և «հոգնած» Թուրքիան. ո՞րն է Հայաստանի անելիքը

Երեկ Փարիզում կայացել են Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Դրանց բովանդակության մասին տեղեկատվությունը շատ ժլատ է և մեզ մնում է որոշակի պատկեր ստանալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների համապատկերում: Մինչ բուն նյութին անցնելը հետաքրքիր մի դիտարկում անենք: Անցած տարվա մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երեկ` Էրդողանը, զարմանալի զուգադիպությամբ կորցրել են իրենց բնորոշ ինքնավստահությունը` Մակրոնի հետ համատեղ ասուլիսների ընթացքում:

Մյուս կողմից` Մակրոնը դարձել է այն առաջնորդը, ով Արևմուտքի, առնվազն` Եվրամիության անունից, կարողանում է հստակ ձևակերպել այն նշաձողը, որի համատեքստում թափանցիկ երևում է քաղաքակիրթ աշխարհից իզգոյացող երկրների ավտորիտար առաջնորդների իրական դեմքը: Անցած տարի Մակրոնը, Պուտինի հետ ասուլիսի ժամանակ, հստակ բանաձևեց, որ Մոսկվան արևմտյան երկրներում զբաղված է, ըստ էության ինֆորմացիոն «քիլլերությամբ»: Պուտինն ակնհայտորեն անպատրաստ էր նման դիպուկ ձևակերպման:

Երեկ տեղի են տվել Էրդողանի նյարդերը, երբ Ֆրանսիայի նախագահն ասել է, թե չկա Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցելու որևէ հնարավորություն։ Մակրոնն ասել է, թե Թուրքիայի 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո բազում տարբերություններ են առկա մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ Ակնհայտորեն նյարդայնացած Էրդողանն իր հերթին ասել է, թե Թուրքիան արդեն հոգնել է Եվրամիությանը միանալու շարունակական ջանքերից։ Էմանուել Մակրոնը տալիս է հստակ գնահատականներ, որոնք հաճախ գտնվում են դիվանագիտական ձևակերպումների սահմանագծին, մյուս կողմից` տարբերվում է արևմտյան շատ առաջնորդներից նրանով, որ բաց է պահում պատուհանը շփումների համար` անգամ այն առաջնորդների հետ, ովքեր բացահայտ բռնապետական հակումներ ունեն: Ֆրանսիայի նախագահը ցանկություն ունի ներգրավվել և մասնակցություն ունենալ միջազգային բոլոր հարցերում։ Մակրոնը ուզում է ասել՝ պատրաստ է խոսել բոլոր նախագահների հետ, նաև` Էրդողանի, անգամ այն պարագայում, որ նա բազմաթիվ խնդիրներ ունի Արևմուտքում:

Ելիսեյան պալատում թերևս հրաշալի հասկացել են, որ Անկարան չի կարող սահմանափակվել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններով ու փորձում է Եվրամիության հետ հարաբերությունները նորոգել Փարիզի միջոցով: Թուրքիայի նախագահը, գալով Ֆրանսիա, ցանկանում էր ցույց տալ, որ Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունի։ Մակրոնը նրան տվեց այդ հնարավորությունը` միևնույն ժամանակ, ցույց տալով այն անջրպետն, որն առկա է Եվրոմիության և այսօրվա Թուրքիայի միջև:

Կար մի ժամանակ, որ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհն անցնում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով: Հիմա վիճակն արմատապես փոխվել ու նույնիսկ կարելի է պնդել, որ Հայաստանի եվրաինտեգրումն այն անվտանգության երաշխիքն է, որը մեր երկիրը զերծ է պահում նաև ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածությունների ռիսկերից:

Հայաստանը` հատկապես Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրից հետո, հայտնվել է շահեկան վիճակում ու նույն Էրդողանի այցը, ֆրանս – թուրքական համագործակցությունը տարբեր ոլորտներում չեն կարող հարվածել հայկական շահերին, եթե Երևանը վարի ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն: Պետք է փոխվի մեր մտածողությունն, այն հակապետական իներցիան, որը տարիներ շարունակ մեզ խցկել է այլոց, նրանց հարաբերությունների օրակարգ` Հայաստանի սուբեկտության, շահերի հաշվին: Ֆրանսիան Հայաստանի դաշնակիցն է, թերևս ամենամերձավոր գործընկերը Եվրամիությունում, սակայն հայ-ֆրանսիական հարաբերությունները ռեստարտի, նոր բովանդակության և օրակարգի անհրաժեշտություն ունեն:

Փոխարենը մեզ տանջենք այն անպտուղ հարցով, թե Էրդողանի այցը Փարիզ որքանով կարող է վնասել հայ-ֆրանսիական հարաբերություններին` ճիշտ կլինի, որպեսզի հայկական դիվանագիտական, քաղաքական միտքը մտածեն այն մասին, թե Հայաստանն ինչ ունի առաջարկելու նույն Մակրոնին, ով աշնանը լինելու է Հայաստանում` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում