Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիացի քրդերը շարունակում են սպառազինություն և ռազմական աջակցություն ստանալ ԱՄՆ-ից: Այս մասին նա հայտարարել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ցավոք, ՆԱՏՕ-ի մեր գործընկերը դեռ նորից շարունակում է սպառազինել ահաբեկիչներին: Դա մեր անհանգստության աղբյուրն է… Մենք թույլ չենք տա Սիրիայի հյուսիսում ստեղծել ահաբեկչական միջանցք դեպի Միջերկրական ծով ելքով: Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ նման սպառնալիքների դեպքում»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանին հավաստիացրել է, որ արդեն կարգադրել է դադարեցնել Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին ռազմական օգնությունը: