Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Ինչ նոր թանկացումներ են սպասվում. թանկացած ապրանքների երկրորդական ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել 1 ամսից

«Հունվարի 1-ից մեկնարկած թանկացումները ունենալու են երկրորդական ազդեցություն։ Դրանով պայմանավորված՝ մի շարք այլ ապրանքներ ևս թանկանալու են, որն էլ իր հերթին ազդելու է աղքատության շեմի բարձրացմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից թանկացնել են բենզինը, դիզվառելիքը, սեղմած գազը, ալկոհոլային խմիչքները, ծխախոտը՝ այն պատճառով, որ, ԵԱՏՄ-ով պայմանավորված, բարձրացել է այդ ապրանքների ակցիզային հարկը։ «Մենք այդ միության մեջ ենք, թանկացումները դրանով են պայմանավորված։ Եթե համաձայնել ենք այդ միության պայմաններին, պետք է կրենք նաև դրա հետևանքները, ենթարկվենք այդ օրենքներին, որոնք միայն բացասաբար են ազդում մեզ վրա։ Այսքան ժամանակ չտեսանք մի դրական ազդեցություն։ Միայն թանկացումներ, սահմանափակումներ, որից տուժում է միայն սպառողը։ Իսկ մեր երկրում այդ ամենին որևէ կերպ հակազդում չի լինում՝ ո՛չ աշխատավարձ է բարձրացվում, ո՛չ թոշակ ու նպաստ»,- ասաց Չիլինգարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ կոնկրետ վերը թվարկված ապրանքների թանկացումը շատ լուրջ բացասական հետևանքներ կունենա։ Կթանկանան բոլոր այն ապրանքները, որոնց բաղադրիչի մեջ ներառվում է թանկացված ապրանքը։ «Կթանկանան բոլոր այն ապրանքները, ծառայությունները, որոնք աշխատում են բենզինով, այլ վառելիքով։ Օրակարգ կգա նաև տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը։ Եթե տարիներ առաջ մեր երիտասարդները կարողացան պայքարել և դրա դեմն առնել, հիմա չի ստացվի, որովհետև հիմնավորում կներկայացվի, որ ակցիզային հարկը բարձրացել է, սակագինն էլ պետք է բարձրանա»,- նկատեց Չիլինգարյանը՝ հավելելով, որ սրանից զատ՝ այս տարի նախատեսվում էր բարեփոխումներ կատարել տրանսպորտի ոլորտում, ինչը ենթադրում է, որ պետք է այդ բարեփոխումներն անդրադառնային սակագնի վրա։ Իսկ հիմա, երբ վառելիքը թանկացել է, դրան կգումարվի նաև տրանսպորտի արդիականացումը, և մենք հանրագումարում կունենանք ուղեվարձի շատ լուրջ թանկացում, որը անմիջապես հարվածելու է սպառողին։

«Ապրանքների թանկացման այս շրջանում սպառողները լուրջ հարվածներ են ստանում, ընկնում է գնողունակությունը, և վերջին հաշվով ականատես կլինենք, որ աղքատության շեմը պաշտոնապես կհասնի 40 տոկոսի, եթե, իհարկե, ներկայացվեն այդ թվերը»,- եզրափակեց Չիլինգարյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ՝ առնվազն մեկ ամիս և մի քանի օր ավելի է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի խոսել թանկացած ապրանքների երկրորդական ազդեցության մասին: Քանի որ ապրանքներ կան, որոնք նոր կներմուծվեն և կմաքսազերծվեն նոր գներով, ապա շուկայից դուրս կգա արդեն ներմուծվածը, շուկայում ինքնակարգավորման պրոցեսներ կգնան դրանից 15-20 օր հետո։

«Այս ամենից հետո նոր հնարավոր կլինի վերլուծել և հասկանալ երկրորդական ազդեցությունները, սպասվող փոփոխությունները։ Հիմա ինչ էլ ասվի, թե թանկացած ապրանքները նոր ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա ինչպես կազդեն, սիրողական վերլուծություն կլինի։ Չեմ ուզում առայժմ գուշակություններ անել»,- ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը լրիվ անհաղորդ է իրականությունից, ոգևորված բարձրաձայնում է 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, գնաճի անհավանական ցածր շեմ ցույց տալիս պաշտոնապես։ «Երբ կառավարությունը ոգևորված խոսում էր 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, ես ասացի, որ քաղաքացին գրեթե չի զգում դրա հետևանքները։ Ավելին, որոշ դեպքերում բացասական ազդեցություն է զգում, որովհետև եթե մենք վերցնում ենք առաջին անհրաժեշտության ապրանքները, ապա գնաճը ոչ թե 0.8 տոկոս է, այլ ավելի քան 15 տոկոս, եթե վերցնում ենք նվազագույն զամբյուղը։ Կյանքը իրականում վատացել է, և որքան էլ կառավարությունը փորձի ասել, ցույց տալ, որ տարին իր համար հաջողված էր, պետք է արձանագրել, որ ունենք բացառապես աղքատության ավելացում, արտագաղթի ավելացման միտում։ Կարելի էր ունենալ ոչ թե 0.8 տոկոս գնաճ, ինչպես ներկայացրեց ԱՎԾ-ն, այլ դրա փոխարեն ցույց տալ 4 տոկոս գնաճ, որը քաղաքացու կյանքի վրա կանդրադառնար 7 տոկոս չափով։ Իսկ մենք ունենք պաշտոնապես 0.8 տոկոս գնաճ, իսկ իրականում քաղաքացու կյանքում առկա է ավելի քան 15 տոկոս գնաճ, շատ դեպքերում անգամ 20-22 տոկոս գնաճ՝ այն ֆոնին, որ չունենք աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ 7 տոկոս տնտեսական աճը սինխրոնիզացված չէ տնտեսության զարգացման, քաղաքացու կենսամակարդակի հետ։

Պիպոյանի խոսքով՝ մեր արձանագրած տնտեսական որոշակի աճը պայմանավորված է տուրիզմի զարգացման հետ, որն էլ այս կառավարության ձեռքբերումը չէ։ Քանի որ այն կառավարությունը, որը տուրիզմի զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր է կատարում, հայտարարում է, որ դրա պտուղները հնարավոր կլինի քաղել մեկ տարի անց։ «Փաստացի մենք ունենք տնտեսական աճ անհամահունչ գնաճի հետ։ Այս ծանր վիճակին էլ գումարվեցին ԵՏՄ-ով պայմանավորված նոր մաքսատուրքերը»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում