Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Իրավապահների մասով Սերժ Սարգսյանի պլանները

Տարեմուտի լրահոսը բավականին հագեցած էր ավազակային հարձակումների, կողոպուտների, հափշտակությունների մասին տեղեկատվությամբ: Տարվա առաջին իսկ օրերին դրանց առատությունը ուղղակի, թե անուղղակի, սակայն զուգորդվում է մեկ այլ հանգամանքի հետ, որ դարձյալ ուղեկցեց առաջին լրահոսը՝ գնաճ և որ թանկացումների սպասումներ:

Հայաստանում տնտեսական վիճակի մասին վիճակագրական վարդագույն պատկեր ներկայացնելու իշխանական փորձերին զուգահեռ, բուն իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ և այստեղ իհարկե ցուցիչներից մեկը ոչ միայն շարունակվող արտագաղթն է, երբ անցնող տարում էլ արդեն առաջին ինն ամիսների տվյալով արդեն 13 հազարից ավելի մարդ է անվերադարձ լքել Հայաստանը, այլ նաև Հայաստանում տնտեսական հողի վրա մանր հանցագործությունների աճը, համենայն դեպս լրահոսում: Այդօրինակ ավազակային հարձակումների, կողոպուտների և հափշտակությունների վիճակագրությունը ուղիղ կապված է սոցիալական վիճակի հետ և սա հերքելը թերևս կարող է միայն խորացնել իրավիճակը: Ավելին, անուղղակի, բայց բավականին թափանցիկ տողատակով այս հանգամանքը առկա էր նաև նախորդ տարեվերջին ոստիկանության կոլեգիայի առաջ Սերժ Սարգսյանի ելույթում, որտեղ նա խոսում էր այն մասին, որ Հայաստանը հետընթաց է ապրել ապահովության վարկանիշի տեսանկյունից և պետք է քայլեր ձեռնարկել այդ իրավիճակը շտկելու համար:

2018-ի առաջին օրերի լրահոսում այդօրինակ հանցագործությունների առատությունը վկայեց, որ քայլեր գործնականում են ձեռնարկվում, քանի որ տվյալ դեպքում խնդիրը տաք հետքով բացահայտելու կարողությունը չէ, այլ այդօրինակ հանցագործությունների կանխարգելումը, միջավայրի առումով դրանց բացառման կամ նվազեցման հասնելը:

Ի վերջո, համաձայնեք, երբ մարդը կողոպտվում է Երևանի կենտրոնում, ինչպես նախօրեին տարածված հաղորդագրությունում էր, ապա նրան այնքան էլ չի մխիթարում այն, որ կարճ ժամանակ անձ մեկ այլ փողոցում հայտնաբերվում են կողոպտիչները: Ի վերջո մնում է վատ նստվածքը, թե Հայաստանի քաղաքացիների, թե օտարերկրացիների համար հոգեբանական այնպիսի հետևանքով, որը վերականգնելն ու Հայաստանի մասին կարծիք փոխելը հետագայում կարող է լինել շատ դժվար:

Իհարկե այստեղ միայն իրավապահների խնդիրը չէ և ակնհայտ է, որ երևույթն ունի համալիր բնույթ և մի շարք գործոնների, ու առաջին հերթին տնտեսական վատ վիճակի հետևանքն է, երբ մեծանում է արկածախնդրությամբ մանր հարցեր լուծելու արկածախնդրությունը, սակայն ակնհայտ, որ տարվա առաջին օրերին հնչել է ահազանգ առաջին հրթին հենց իրավապահ համակարգի կամ նաև իրավապահ համակարգի համար և սա ըստ էության դառնում է խիստ խորհրդանշական այն իմաստով, որ 2018 թվականի ներիշխանական վերադասավորումների համատեքստում չի դիտարկվում այս սեկտորում կադրային փոփոխությունների հարցը: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ հարցը նվազագույնը ունի տեղ և հիմք, և ավելին, հաշվի առնելով այն, որ գործադիր կառավարման իմաստով խոշոր հաշվով բուն օրգանը լինելու է Մելիք-Ադայանի պոլիտբյուրոն, իրավապահ համակարգի խնդիրը խորքային առումով շատ ավելի կարևոր է՝ ոստիկանապետ, Քննչական կոմիտեի պետ, դատախազություն: Դրվա՞ծ է իշխանության սեղանին նաև այս կադրային սեգմենտի վերանայման հարց, նոր իրավիճակի և նոր ստատուս-քվոյի համատեքստում, թե ոչ, և ի՞նչ պլաններ ունի Սերժ Սարգսյանն այս մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում