Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

88-ի շարժում-30. Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց, սակայն չկարողացավ միավորել եկեղեցին

1920 թ. խորհրդային բանակի ներխուժումը Հայաստան նոր փորձությունների սկիզբ դարձավ Հայոց Եկեղեցու համար, ինչը ձգվեց ավելի քան 70 տարի։ Համայնավար վարչակարգը, պաշտոնապես հռչակելով անաստավածությունը որպես գաղափարախոսություն, սկսեց հալածել կրոնն ու եկեղեցին։ Ավելի ուշ առգրավվեց եկեղեցական ողջ ունեցվածքը՝ ծիսական սպասքը, թանգարանային նմուշները, ձեռագրական հարստությունը, հողակտորները, քանդվեցին կամ պահստների ու ախոռների վերածվեցին հարյուրավոր եկեղեցիներ (մնացել էր ընդամենը 4 եկեղեցի, իսկ 800-ը փակվել հիմնականում վարչական եղանակով), ստեղծվեցին եկեղեցու ոչնչացմանը միտված մի քանի կազմակերպություններ։ Նման ծանր պայմաններում անգամ Գևորգ Ե Կաթողիկոսը հաջողեցրեց փոփոխել եկեղեցական տոմարը, հիմնել Գերագույն Հոգևոր Խորհուրդը, հաստատել ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը։

Ի թիվս 30-ական թվականներին մահվան դատապարտված և աքսորված բազմաթիվ հոգևորականների (ավելի քան 200 հոգի), խորհրդային ռեպրեսիաների զոհը դարձավ նաև Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսը (1932-1938 թթ.), ով սպանվեց իր առանձնասենյակում խորհրդային գործակալների ձեռքով։ 1941 թ. սկիզբ առած Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայոց Եկեղեցին իր փոքր հնարավորություններով հանդերձ կանգնեց պետության կողքին՝ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի նախաձեռնությամբ հանգանակություններ և ռազմական ուժ («Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուներ) ուղարկելով ռազմաճակատ։ Այս փաստը փոքր-ինչ փոխեց խորհրդային կառավարության մոտեցումը Հայոց Եկեղեցու նկատմամբ, ինչի արդյունքում 1945-ին թույլատրվեց Կաթողիկոսական ընտրություններ անցկացնել (ընտրվեց Գևորգ Զ Չորեքչյանը, 1945-1954 թթ.), հրատարակել «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը, բացվեց Հոգևոր Ճեմարանը: Գևորգ կաթողիկոսով սկսվեց վերազարթոնքի նոր փուլ, որը շարունակվեց նաև Վազգեն Ա Պալճյան (1955-1994 թթ) հայրապետի օրոք։

88-ի համազգային շարժումը, ԼՂ Խնդիրն երբեք կրոնական աստառ չեն ունեցել, սակայն շարժման օրակարգում մշտապես եղել են Հայ Առաքելական եկեղեցու պատմական առաքելության վերաարժևորմանը, խղճի ազատությանը վերաբերող հարցեր: Այսինքն, կրոնական ազատությունների թեման եղել է երկրի դեմոկրատիզացիայի գործընթացի համատեքստում: Մյուս կողմից`

Երրորդ հանրապետությունը, նույնիսկ օրենսդրորեն, չկարողացավ ձերբազատվել պետության և եկեղեցու սերտաճման գայթակղությունից, ինչը մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում է:

Մյուս կարևորագույն առաքելությունը, որը կարող էր կատարել համազգային շարժումը, Հայ Առաքելական եկեղեցու երկատվածության վերացումն էր: 1995-ին, երբ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նպաստեց Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Առաջինի ընտրությանը Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնում, նրա հեռահար նպատակը երկու աթոռների միավորումն էր` որպես համազգային միասնության ակտ, պատմական արդարության վերականգնման գործընթաց: Սակայն Տեր-Պետրոսյանի ջանքերը հանդիպեցին ՀՅԴ համառ դիմադրությանը, որը շարունակում է Կիլիկիայի աթոռը օգտագործել իր քաղաքական նպատակների, գաղթօջախներում ազդեցությունը պահպանելու համար: Հուսանք, որ մի օր իրականություն կդառնա մեր եկեղեցու միավորումը: Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Քրիստոս ծնավ և հայտնեցավ. մեզ և ձեզ մեծ Ավետիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Ամեն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում