Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Հայ-թուրքական հաշտեցման նոր շանսը. կդառնա՞ Գյուլը Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը կարող է առաջադրել իր թեկնածությունը 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում` գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Գյուլին մոտ նախկին պատգամավորներից մեկին, որի անունը չի հաղորդվում։ Աբդուլլա Գյուլը Թուրքիայի նախագահն է եղել 2007-14 թթ։ Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի ավտորիտար և ագրեսիվ քաղաքականության ֆոնին թուրքական քաղաքական էլիտայում ակտիվացել են խոսակցությունները Գյուլի անհրաժեշտության մասին:

Գյուլը, թեև ֆորմալ առումով Էրդողանի կուսասկիցն ու թիմակիցն է, երկրում, նաև` դրա սահմաններից դուրս, ողջամիտ և կանխատեսելի գործչի համբավ ունի: Նրա նախագահության տարիներին Թուրքիան հավատարիմ էր եվրոպական ինտեգրման կուրսին, երկրում գրեթե բացառվում էր անձնիշխանության վտանգը: Սակայն մեզ համար Աբդուլլա Գյուլն առաջին հերթին ասոցացվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ: Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» և հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեցին հենց Գյուլի նախագահության շրջանում: Թուրքական մամուլն ակտիվորեն գրում էր այն մասին, որ Էրդողանի և Գյուլի հակասությունների առանցքային դրվագներից մեկը վերաբերել է հենց հայ-թուրքական հարաբերություններին:

Ըստ շրջանառվող վարկածի` Գյուլը խիստ գնահատել է արձանագրությունների քաղաքական նշանակությունը` փորձելով դրանք զերծ պահել ադրբեջանական գործոնի ազդեցությունից: Սակայն իրադարձությունները բերեցին նրան, որ իշխանությունը երկրում և կուսակցությունում կենտրոնացավ Էրդողանի ձեռքերում, ինչի հետեւանքով Թուրքիան մեկուսացավ արտաքին աշխարհից` վերածվելով ավտորիտար երկրի, որն ավելի շատ սպառնում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Հենց Էրդողանի քաղաքականության հետևանքով հայ-թուրքական հաշտեցման գործընթացը հայտնվեց փակուղում: 2009-ին ստորագրված արձանագրությունների տապալումը թերևս կանխորոշված է, որովհետև Էրդողանի իշխանությունը շարունակում է հավատարիմ մնալ, այսպես կոչված, ադրբեջանական գծին, իսկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարել է, որ այս գարնանը չեղարկելու է հայ-թուրքական արձանագրությունները:

Ցյուրիխյան արձանագրությունների քաղաքական ռեստարտը գրեթե հնարավոր չէ նաև այն պատճառով, որ քաղաքական էլիտաների ոչ ադեկվատ վարքագծի հետևանքով դրանք արժեզրկվեցին հասարակությունների աչքերում: Սակայն Գյուլի հնարավոր վերադարձը նախագահական պալատ կարող է էապես փոխել Թուրքիայի դեմքը, ներքին զարգացումների տրամաբանությունը, արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Հենց այս համատեքստում էլ հույսեր են ծնվում, որ կարող է ազդակ տրվել հայ-թուրքական հաշտեցման նոր գործընթացի: Իհարկե, սա չի կարող լինել միանվագ քաղաքական ակտ և ենթադրում է քաղաքական բազմաշերտ գործընթաց:

Մարտավարական իմաստով այնքան էլ արդարացված չէ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, և այս առթիվ մենք հայտնել ենք մեր մտահոգությունները, սակայն` եթե նույնիսկ գարնանը Հայաստանը գնա հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման ճանապարհով, շատ կարևոր է հայ-թուրքական երկխոսության պատուհանը բաց թողելը, մանավանդ, որ ընդամենը մեկ տարի հետո Թուրքիայում կարող է ձևավորվել ավելի բարենպաստ համատեքստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում