Հակակառավարական ցույցերը շարունակվում են իրանական առնվազն 6 քաղաքներում։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով Իրանում իր աղբյուրներին։
Խոսքը Թեհրան, Շիրազ,Դեզֆուլ, Սանանդաժի, Թավրիզ, Ահվազ քաղաքների մասին է։ Ցույցեր են անցկացնում նաև կառավարության կողմնակիցները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ծրագրել է այսօր արտակարգ հանդիպում անցկացնել՝ քննարկելու Իրանում ընթացող բողոքի զանգվածային ակցիաները։
Հունվարի 3-ին Իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարել էր հակակառավարական ակցիաների դադարեցման մասին։