Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Հայաստան. երկու ապստամբությունների դատարկ արանքը

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունում խոշորացված ներկայիս վիճակը շարունակվելու դեպքում օլիգարխները մի օր կապստամբեն պետության դեմ, քանի որ նրանք են տնօրինում տնտեսության ահռելի մասը և մի քանիսը հավաքվելու դեպքում կարող են պարզապես իրականացնել հեղաշրջում: Հրանտ Բագրատյանը թերևս լավատես է, ասելով, թե կարող են: Բանն այն է, որ նրանք գործնականում արդեն արել են այդ հեղաշրջումը և ապստամբել են պետության դեմ:

Ամենևին պարտադիր չէ, որ այդ ապստամբությունը կամ հեղաշրջումը լինի հայտարարված և կրի այսպես ասած պետականության ինստիտուտները նվաճելու կամ փոխարինելու բնույթ, կամ դրանք զենքով գրավեն օլիգարխների թիկնազորները: Բանն այն է, որ խոշոր սեփականատերերը կամ օլիգարխիան Հայաստանում իրականացրել է թավշյա հեղափոխություն կամ ապստամբություն, ընդ որում վաղուց, քանի որ արդեն նվազագույնը երկու տասնամյակ իշխանությունը քայլ առ քայլ և հետևողականորեն սկսել է ծառայել հենց այդ խոշոր բիզնեսի կամ օլիգարխիայի ներկայացուցիչներին: Հայաստանում պետական կառավարման օղակների վարքագիծը, որոշումները, գործողությունները, գործառույթները դե ֆակտո ուղղված են Հայաստանում օլիգարխիայի, տնտեսությունը տնօրինող մի քանի անձանց կամ խմբերի շահերը պաշտպանելուն, սպասարկելուն, նրանց հարստանալու հնարավորությունն ու այսպես ասած իրավունքը ապահովելուն:

Թեև Սահմանադրությամբ և օրենքներով պետական իշխանությունն ունի բոլորովին այլ կարգավիճակ, պետական կառույցներն ու ինստիտուտները ունեն այլ գործառույթներ, բայց, օրինակ տնտեսական մրցակցության պաշտպանության փոխարեն, օլիգարխիան է պաշտպանվել տնտեսական մրցակցությունից: Կամ, գնագոյացման մեխանիզմները կարգավորելու փոխարեն պետական ինստիտուտները զբաղված են եղել և զբաղված են գնաճի համար արդարացումներ և բացատրություններ գտնելու գործով: Արդարադատության համակարգը, իրավապահները կատարել են օլիգարխիան օրինականությունից պաշտպանելու գործառույթը: Պետության դեմ ապստամբությունը կամ հեղաշրջումը էլ ինչպե՞ս է լինում: Ընդ որում, այստեղ կա մի առանցքային հանգամանք էլ: Այդ ամբողջի հիմքում եղել է ոչ թե արտադրելու այսպես ասած արտոնությունն ու մենաշնորհը, այլ սպառելու, մսխելու: Այսինքն, օլիգարխիային տրվել է ոչ թե արժեք ստեղծելով գերհարստանալու արտոնություն, ինչը նույնիսկ հնարավոր կլիներ չարյաց փոքրագույնը համարել, այլ տրվել է մենաշնորհ կամ արտոնություն եղած, ստեղծված արժեքները, հանրային և պետական ռեսուրսները սպառելու, դրա միջոցով գերշահույթ կուտակելու: Հայաստանում խնդիրը պետության դեմ օլիգարխիայի ապստամբության հետևանքը վերացնելն ու հեղաշջումը հաղթահարելն է, պետություն ձևավորելը, որտեղ կլինեն ազատ հնարավորություններ ու մրցակցություն:

Մյուս կողմից հարց է առաջանում, թե ով պետք է լուծի այդ խնդիրը, եթե իշխանությունը օլիգարխիան, խոշոր բիզնեսն է, անկախ, թե ինչ անուն ազգանունով այն կներկայանա: Այդ պայմաններում է, որ առաջանում են կամ սրվում ծայրահեղ, արմատական տրամադրությունները, արդեն ոչ թե օլիգարխիայի թավշյա, այլ հանրության զինված ապստամբությունների տեսքով: Խոշոր հաշվով իհարկե երկու ապստամբություններն էլ պետության համար վնաս և վտանգ են հավասարապես, և ըստ այդմ լուծումը ետք է փնտրել երկու ապստամբությունների արանքում:

Բայց այն չկա, երկու ապստամբությունների արանքում ոչինչ չկա և հենց դա է Հայաստանի ներկայիս հիմնարար խնդիրներից մեկը, ամենաառանցքայիններից մեկը՝ երկու ապստամբությունների արանքի դատարկությունը: Դա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից մեկն է: Ընդ որում, ստեղծվել է մի բավականին արտառոց վիճակ նաև այն առումով, որ հաճախ, կամա, թե ակամա, անկեղծ, թե որևէ այլ մղումներով դե ֆակտո պետության դեմ երկու այս ապստամբությունները հաճախ հանրային դիսկուրսում հակադրվում են միմյանց և չարյաց փոքրագույն է դիտվում օլիգարխիայի ապստամբությունը պետության դեմ, այդպիսով կամա, թե ակամա արդարացնելով այդ ապստամբությունը կամ փորձելով լեգիտիմացնել այն:

Մյուս կողմից այդօրինակ դիսկուրսն ինքնին գուցե երկու ապստամբությունների արանքի դատարկության հետևանքն է, քանի որ Հայաստանում կենսական հրամայականը հենց այն է, թե ինչով և ինչպես պետք է լցնել այդ արանքը, պետականության անվտանգությունն ապահովելու և պետությունն ապստամբությունների արանքից դուրս բերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում