Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞ւմ վարչապետության հայտն է բանակի արդիականացումը

Հունվարի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները: Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ քննարկումներին մասնակցում են նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Նախարարությունը հիշեցնում է, որ 2017-ի հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը «Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը»:

Ապրիլյան պատերազմից հետո զինված ուժերի արդիականացման խնդիրը թերևս հրատապ է, որովհետև, անկախ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունից, պատերազմի չորս օրերն ավելի շատ բացահայտեցին մեր բանակի պատրաստության և մարտունակության ոչ պատշաճ վիճակը: Թշնամու պլանները հնարավոր եղավ կանխել բանակի սպաների, զինվորների հերոսության, անձնվիրության շնորհիվ: Հաճախ այս թեմաների շուրջ չի բարձրաձայնվում թշնամու ջրաղացին ջուր չլցնելու, նրան չուրախացնելու մոտիվներով: Սակայն դրանից բանակի պրոբլեմները ոչ միայն չեն պակասում, այլ նաև հանրային գիտակցության մեջ արժեզրկվում է պետական կարևոր ինստիտուտը: Միայն այն հանգամանքը, որ փաստացի պատերազմի մեջ գտնվող բանակն ավելի շատ զոհեր տալիս է ոչ թե առաջնագծում, այլ, ըստ էության, բեսպրեդելի հետևանքով, խոսում է այն մասին, որ կառավարման որակը զինված ուժերում, մեղմ ասած, կաղում է:

Բանակային կառավարման արդյունավետության տեսանկյունից Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներն ըստ էության կորսված են՝ անկախ այն հանգամանքից, որ նախկին նախարարը փառապանծ մարտական ուղի է անցել: Պատահական չէ, որ այդ շրջանում մամուլը հեղեղված էր պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հակասությունների մասին նյութերով: Ցավալին այն է, որ Սերժ Սարգսյանը բանակի խնդիրներին ինստիտուցիոնալ հարթության վրա անդրադարձավ միայն քառօրյա պատերազմից հետո, ու տակավին հայտնի չէ, թե որն էր Օհանյանին պաշտոնանկ անելու հիմնական մոտիվը, որովհետև շրջանառվող վարկածների պակաս չկա: Արդյո՞ք տեղի ունեցածը թելադրված էր բանակն արդիականացնելու անհրաժեշտությամբ, թե՞ Սեյրան Օհանյանը դարձավ համակարգային «ֆիլտրումների» զոհ: Համենայնդեպս, Վիգեն Սարգսյանի մուտքը բանակ նշանավորվեց «Ազգ-բանակ» կոնցեպտով, որը բանակային բարեփոխման հավակնոտ ծրագիր է՝ չնայած առայժմ ավելի շատ լսում ենք պերճախոս վերնագրեր, քան բովանդակային լուծումներ:

Ուշագրավն այն է, որ այս կոնցեպտն ըստ էության շրջանցում է կառավարությանը, ավելի ստույգ՝ վարչապետին (առանց գործադիր իշխանության մասնակցության հնարավոր չէ կյանքի կոչել «Ազգ-բանակը»), ինչը հուշում է, որ մենք գործ ունենք ավելի շատ 2018-ի համատեքստով պայմանավորված ծրագրի, PR-ի, քան բանակային բարեփոխումների համապարփակ ծրագրի հետ: Սրա օգտին է խոսում նաև ժամանակագրական գործոնը: Սերժ Սարգսյանը համապատասխան հանձնարարությունը տվել է հոկտեմբերի 24-ին, սակայն արդեն երեկ զինված ուժերի արդիականացման յոթամյա ծրագրի նախագիծը ոչ միայն պատրաստ է եղել, այլ նաև մեկնարկել են դրա քննարկումները: Ֆորմալ առումով ամեն ինչ կարող է բացատրվել այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանն արդիականացման ծրագիրը ցանկանում է իր ձեռքի տակ ունենալ մինչև հունվարի 28-ը՝ բանակի հերթական տարեդարձը: Սակայն սա համոզիչ փաստարկ չէ՝ մանավանդ, որ տոնական օրերին բանակն արժևորելու տասնյակ առիթներ կան:

Մնում է ենթադրել, որ շտապողականության առիթը կապված է 2018-ի համատեքստի հետ: Այս համատեքստում առաջ է գալիս մեկ այլ ինտրիգ: Ո՞ւմ իշխանական հավակնություններին է ծառայելու բանակի արդիականացման ծրագիրը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ գործ ունենք պահեստային տարբերակի հետ, որը կապված է Վիգեն Սարգսյանի վարչապետական հեռանկարի հետ: Այս պահին չենք կարող հստակ կանխատեսումներ անել. թերևս ճիշտ է այն վարկածը, որ Սերժ Սարգսյանը չունի վերջնական որոշում և ընթացքի մեջ է դրել զարգացման մի քանի սցենար: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը որոշում կկայացնի վերջին պահին՝ իրավիճակից ու հանգամանքներից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում