Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը կարող է առաջադրել իր թեկնածությունը 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Արդարություն և զարգացում կուսակցության»՝ Գյուլին մոտ նախկին պատգամավորներից մեկին, որի անունը չի հաղորդվում։
Նշենք, որ Աբդուլլա Գյուլը Թուրքիայի նախագահն է եղել 2007-14 թթ.։
2019 թվականին Թուրքիայում կանցկացվեն նախագահական, խորհրդարանական և մունիցիպալ ընտրություններ։ Ինչպես սպասվում է, խորհրդարանական և նախագահական ընտրությունները կանցկացվեն միևնույն օրը։