Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Սերժ Սարգսյանը փոխեց ներսի և դրսի փաստաթուղթը

Անվիճելի է, որ Հայաստանի 2017 թվականի արտաքին քաղաքական ձեռքբերումը նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն էր, որն իրականում դե յուրե ամրագրելով կամ արձանագրելով հայ-եվրոպական հարաբերության զարգացման նոր ճանապարհային քարտեզը՝ դե ֆակտո իհարկե ունի շատ ավելի լայն ռազմաքաղաքական նշանակություն:

Այդ տեսանկյունից նոյեմբերի 24-ը ոչ միայն 2017 թվականի, այլև Հայաստանի նորագույն պատմության կարևոր ամսաթվերից մեկն է: Միևնույն ժամանակ բոլորի համար է հստակ, որ այդ կարևորությամբ հանդերձ՝ նոյեմբերի 24-ը կարող է չեզոքացվել, եթե ճանապարհային քարտեզը չունենա շարունակություն կամ, այլ կերպ ասած, չիմպլեմենտացվի բավարար և համարժեք արդյունավետությամբ ու դինամիկայով:

Այս առումով կա թերևս մեկ այլ նուրբ հանգամանք, որի վրա քիչ է ուշադրություն դարձվում: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը փաստորեն, ուղղակի թե անուղղակի, կամա թե ակամա, փոխարինելու է գալիս մեկ այլ փաստաթղթի՝ հայ-թուրքական արձանագրություններին: Բանն այն է, որ նախորդ տասնամյակը Հայաստանը սկսեց հենց այդ արձանագրություններով, այդ գործընթացով, և ուշագրավ է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը ըստ էության համընկավ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին Երևանի հռչակումներին: Սերժ Սարգսյանը սեպտեմբերին հայտարարեց, որ 2018-ի գարուն կմտնի առանց հայ-թուրքական արձանագրությունների:

Հայաստանը 2018-ի գարուն է մտնում այլ միջազգային ստորագրությամբ՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի: Բանն այն է, որ հայ-թուրքական արձանագրություններն էլ ըստ էության լոկ երկու երկրների հարաբերության կարգավորման ճանապարհային քարտեզ չէին, այլ ավելի ընդգրկուն ու լայն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական գործընթաց: Այդ գործընթացը, սակայն, ի տարբերություն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, կառուցված էր ոչ թե Հայաստանի շահերի վրա, այլ Հայաստանի շահերի հաշվին, և խոշոր հաշվով հենց այդ մթնոլորտում է հասունացել թե՛ Եվրաասոցացման պայմանագրի տապալումը սեպտեմբերի 3-ին, թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ Հայաստանի համար արտաքին քաղաքական այլ խնդիրներն ու անհարթությունները: Փոխարենը այդ գործընթացը Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց բարդագույն ներքին վիճակում պահելու իշխանությունն ու կարգավորելու ներքին լարվածությունը, ապահովելու լեգիտիմության գոնե մեկ աղբյուր՝ արտաքինը:

Հայաստան-ԵՄ համաձայնագիրն էլ Սերժ Սարգսյանի համար անկասկած իշխանությունը պահելու փաստաթուղթ է, սակայն ինտրիգն այն է, թե ինչ կարգավիճակով՝ իշխանությունը ներսի՞ց, թե՞ դրսից պահելու փաստաթուղթ: Այս դեպքում, սակայն, հիմնարար գործոն է այն, որ այդ փաստաթուղթը գործնականում արտացոլում է Հայաստանի շահն ու անվտանգությունը, և եթե լուծվում են նաև ներքին իշխանական խնդիրներ, ապա անկասկած շատ ավելի լավ է, որպեսզի դրանք լուծվեն Հայաստանի շահը սպասարկող, քան ոտնահարող փաստաթղթերով:

Մյուս կողմից, իհարկե, ներքին կոնյունկտուրայի համար դրանք օգտագործելու հանգամանքը առաջացնում է ռիսկ, որ փաստաթղթի իմպլեմենտացիան կարող է դառնալ նոր քաղաքական, այսպես ասած, առևտրի առարկա, ինչն արդեն բացարձակապես չի բխում Հայաստանի շահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում