Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր լիազորությունները փոխանցել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանին։ Այս մասին ասվում է Resmi Gazete պաշտոնաթերթի կայքում։
Նման որոշումն ընդունվել է՝ կապված Թուրքիայի նախագահի Ֆրանսիա այցի հետ, որը ծրագրված է հունվարի 5-ին։
Այցի շրջանակում Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը կքննակեն տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Երուսաղեմի կարգավիճակի հարցը, իրավիճակն Իրաքում, Սիրիայում և Իրանում, ինչպես նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։
Կողմերը նաև մտադիր են համաձայնագիր ստորագրել ռազմական ոլորտում։
Սպասվում է, որ Թուրքիան և EUROSAM ընկերությունը կստորագրեն համաձայնագիր մեծ հեռահարությամբ Aster-30 Block 1 NT հրթիռների առքուվաճառքի մասին։