Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը կորցնում է ակտուալությունը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա այցից առաջ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ., որ ԱՄՆ-ը չի կատարում Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջները։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն աշխարհին արդարության դասեր տալու իրավունք չունի։
Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում, մասնակից են համարում 2016 թվականի ամռանը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին և պահանջում է նրա արտահանձնում։