Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարող են ֆորս-մաժորային փոփոխություններ լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

Պարոն Բադասյան, ի՞նչ փոփոխություններ են պետք Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում նոր տարում՝ 2018-ին:

– Չեմ ուզում անձնավորել և անդրադառնալ անձերին, բայց  իմ ցանկությունն է, որ նոր տարում  մեր պաշտպանողականությունն ավելի ամրանա, և այն դինամիկան, որը 2016-ի ապրիլից հետո  գնում է, այդ դինամիկան շարունակվի, նույն տեմպը պահպանվի, որ մեր պաշտպանությունն ամրապնդվի: Ինքս ապրելով և աշխատելով առաջնագծին մոտ՝ ուզում եմ իմ ներդրումն ունենալ դրանում, որ մեր պաշտպանունակությունն այնքան բարձրանա, որ բոլորն ուզենան այստեղ ապրել առանց վախի:

Այսինքն՝ անցնող տարում, և ոչ միայն, կատարված պաշտոնանկությունները Ձեր ասած փոփոխությունների կոնտեքստո՞ւմ են:

– Այո, այդ փոփոխությունները, պաշտոնանկությունները իմ ասածի կոնտեքստում են: Այն, ինչ լավ է, պետք է լավն ասել, ինչ վատը՝ վատն ասել: Ես ցանկանում եմ, որ այդ փոփոխութունները շարունակական լինեն, և շատ անձերից, շատ դեմքերից ևս մենք ազատվենք:

Պարոն Բադասյան, անցնող տարում  ՀՀԿ-ականները չէին դադարում գովերգել Սերժ Սարգսյանին: Պնդում էին, որ հենց նա պետք է լինի վարչապետի պաշտոնում, որ նա անփոխարինելի է:  Դուք ինքներդ ինչպե՞ս եք  վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարին:

Ես ուզում եմ պատմական ակնարկ անել: Երբ պատերազմի ժամանակ  մեր հեղինակավոր մարդիկ՝ Մոնթեն, Ասկոլկան, Արթուր Մկրտչյանը, զոհվեցին, մենք մտածում էինք, որ ամեն ինչ վերջանալու է: Ես տալիս եմ այնպիսի նվիրյալ, երևելի մարդկանց անուններ, որոնց բոլորդ էլ գիտեք, գիտեք՝ ինչ բարոյական կերպարներ էին: Նրանք զոհվեցին, բայց նրանք  անփոխարինելի չեղան: Նրանց փոխարինեցին ուրիշները, շատ ուրիշները մասնակցություն ունեցան այդ նվիրական գործին և մեր ազգային իղձը կատարեցին, որովհետև մենք ունեինք ազգային  նպատակ: Հիմա կարծես ազգովի նպատակ չունենք: Անձերից չի կախված, թե որն է լինելու մեր երկրի ելքը: Դա կախված է ժողովրդի նպատակից և ցանկությունից: Եթե ժողովրդի նպատակն այնպիսին է, որ մեր երկիրը պետք է զարգանա, ուրեմն կզարգանա: Իսկ եթե ժողովուրդն այսօրվա պես անտարբեր լինի, ապա իրավիճակի փոփոխությունը կախված է մի խմբից, և այդ խումբն է որոշում, թե ով ինչ դեր պետք է ունենա: Այս տեսանկյունից  արդեն կարևոր չէ, թե խմբի մեջ ում է տրվում առաջնահերթությունը: Միևնույն է՝ խմբի որոշումը լինում է խմբակային և խմբի շահերից ելնելով:

Դուք ասացիք՝ ժողովուրդն անտարբեր է: Դրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի առհասարակ: Այս պարագայում որևէ փոփոխություն առհասարակ երկրում կարելի՞ է ակնկալել:

– Նման իրավիճակում երկրում փոփոխություն կարելի է  ակնկալել միայն բնական՝ էվոլյուցիոն զարգացման ճանապարհով: Բայց դա  դանդաղ ճանապարհ է և մեզ ձեռնտու չէ: Հույսս ես չեմ կորցնում:  Հարկ է նշել, որ միայն և միայն ժողովուրդը պետք է նպատակ ունենա  ազատվելու  վատ, բացասական երևույթներից և հասնելու իր նպատակներին: Ժողովուրդն ունի նպատակ, բայց հետամուտ չէ իր նպատակների իրականացման հարցում:

Պարոն Բադասյան, իսկ այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ տեսնո՞ւմ եք, որը կարող է իրապես այլընտրանք լինել այսօրվա իշխանությանը:

Ոչ, չկա: Կա մի ուժ՝ ՀՀԿ-ն, որը խումբ է, այդտեղ խմբակային շահեր են: Իսկ խմբակային շահերը ոչ միշտ են համընկնում  ազգի շահերի հետ: Իսկ երբեմն խմբակային շահերը ավելի վտանգավոր են ազգի համար: Բացի խմբից, կան նաև մի քանի այլ՝ խմբին սպասարկող ուժեր: Օրինակ՝ խորհրդարանական բոլոր  ուժերը պատկանում, սպասարկում են հենց  խմբին: Առանց բացառության:

Ստեղծված վիճակում  փոփոխություններ որտեղի՞ց կարելի է  սպասել՝ իշխանության ներսի՞ց, փողոցի՞ց, թե՞ առհասարակ դրսից:

– Փոփոխություններ հնարավոր են միայն անկանխատեսելի ձևով: Կարող են ֆորս-մաժորային փոփոխություններ լինել: Թե չէ դուրսը-մուրսը, դրանք լրիվ ստից բաներ են: Արցախյան շարժումը երբ որ սկսվեց, Կրեմլից ասում էին, որ դա դրսի ուժերն են անում: Բայց դրսի ոչ մի ուժ չկար: Կար միայն ներքին պահանջ, ժողովրդի ցանկություն, հարյուրամյակներով եկած ներքին պահանջ: Արդյունքում ստեղծվեցին բարենպաստ պայմաններ, և սկսվեց պայքարը ու վերջացավ: Հիմա էլ փոփոխությունները հնարավոր են միայն ներքին պահանջի դեպքում: Բայց մեր երկրում խումբն է իշխում, իսկ այդ խումբը ձևավորվել է, որովհետև այդ խմբի անդամները արդեն 20 տարուց ավելի է՝ ղեկավար կազմի մեջ են: Մարդկային փորձը ապացուցել է և առաջադեմ երկրներում դա ցույց է տվել, որ մեկ մարդուն ընդամենը պետք է տրվի 10 տարի ժամանակ, ՏԻՄ մարմինների ղեկավարներին պետք է ընդամենը 4 շրջան տրվի պաշտոնավարման: Պատգամավորներին ևս 4 շրջանից ավելի չպետք է տրվի, քանի որ դրանից ավելիի դեպքում նրանք լճանում են: Իսկ մենք ունենք պաշտոնյաներ, ովքեր 25-30 տարվա պաշտոնավարման ժամկետ ունեն: Դա արդեն ոչ թե փորձ է, ստաժ է, այլ լճացում, որի արդյունքում էլ ձևավորվում է խումբը: Իսկ Հայաստանում, կրկնում եմ, իշխում է  խումբը և խմբակային շահը: Նման պարագայում փոփոխություններ ակնկալելը բարդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում