Apple կորպորացիան անվանել է նոր iPhone SE-ի պրեմիերայի ժամկետները։ Այն կստանա արդեն թողարկված iPhone 7-ի «միջուկը»։
Ինչպես նշել են փորձագետները, iPhone SE 2018-ը շուկայում կփոխարինի 2016 թվականի բյուջետային մոդելը։ Նոր սմարթֆոնը կհանդերձվի Apple A10 Fusion քառամիջուկ պրոցեսորով, մատնահետքի սքաներով և սենսորների ու ցուցիչների ակտուալ հավաքածուով։ 4 դյույմանոց սմարթֆոնը կներկայացվի մարտին։
Մասնագետների տվյալներով՝ iPhone SE 2018-ը կարտադրվի Հնդկաստանում, դրա արժեքը կկազմի 690-790 դոլար՝ կախված ներքին հիշողության ծավալից։