Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Սոցիալական բունտի ուրվականը. Հայաստանը զրկվում է դիմադրունակությունից

Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ չկան, հայտարարել է Ծառուկյան դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Մելքումյանը թերևս իրավացի է, Հայաստանում չկա սոցիալական բունտի գլխավոր նախադրյալներից մեկը՝ քաղաքական այն ուժը, որը կկարողանա լինել հասարակական դժգոհության տրանսլյատորը ներքաղաքական հարթությունում: Դա գործնականում սոցիալական բունտի բացակայող եզակի նախադրյալ է, սակայն շատ կարևոր: Միևնույն ժամանակ, ներկայումս մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում հարևան Իրանում: Իհարկե շատ դժվար է փակ համակարգի պայմաններում հասկանալ տեղի ունեցողը ամբողջությամբ, առավել ևս Իրանի բազմաշերտության պայմաններում: Սակայն, այն, ինչ կատարվում է, գործնականում սոցիալական բունտի նախադրյալների հետևանք է ու թեև չկա քաղաքական տրանսլյատորը, սակայն տեղի է ունեցել ինքնակազմակերում կամ այլ կազմակերպում: Եվ այստեղ կա մի շատ նուրբ հանգամանք, որն արժե դիտարկել Հայաստանի տեսանկյունից էլ:

Իրանի իշխանությունը հայտարարում է, որ զանգվածային բողոքի ակցիաները կազմակերպել են արտաքին կենտրոնները: Իրանը հայտարարել է նույնիսկ ԵՄ քաղաքացի ձերբակալելու համար, որն ըստ հաղորդագրության կազմակերպել է զանգվածային ցույցերը և կապ ունի արտաքին հատուկ ծառայությունների հետ: Որքանով է տեղեկությունը հստակ, դժվար է ասել, ի վերջո ինչպես յուրաքանչյուր երկրում այդպիսի ցանկացած իրավիճակում, սկսվում է նաև քարոզչական դիմակայություն: Տվյալ պարագայում խնդիրն ունի դիտարկման կարևոր ասպեկտ: Ենթադրենք, որ Իրանի իշխանությունը լիովին իրավացի է արտաքին միջամության մասին իր գնահատականներում և հայտարարություններում: Փաստորեն ստացվում է, որ մի օտարերկրացին կարող է երկրում զանգվածային մի այնպիսի դժգոհություն և ընդվզում կազմակերպել, որին դիմակայելու համար հարկ լինի գնալ նույնիսկ մարդկային կորստի: Իսկ դա նշանակում է, որ տվյալ պետությունն ունի շատ խոցելի քաղաքական համակարգ, չունի սեփական հանրության տարբեր դժգոհությունների քաղաքական հեռարձակում իրականացելու կարող հասարակական-քաղաքական բավարար ինստիտուտներ, որոնք մի կողմից կգործեն հնարավորինս ազատ, մյուս կողմից կլինեն պետական օրենքով այնպես կարգավորվող, որ գործնականում կբացառվի արտաքին միջամտության հավանականությունը:

Այդպիսով, եթե կան դժգոհության սոցիալական, հոգեբանական ամուր հիմքեր, տնտեսական դժարություններ,անարդյունավետ քաղաքականություն, չարդարացող սպասումներ, բայց չկան այդ ամենից ծնվող անխուսափելի դժգոհ տրամադրությունների հարկ եղած դեպքում այս կամ այն դինամիկայով հեռարձակող հանրային-քաղաքական ինստիտոիտներ, ապա տվյալ պետությունն ու հասարակությունը խոպան դաշտ են դառնում արտաքին շահագրգիռ կենտրոնների համար: Անգամ փակ հասարակությունների, փակ համակարգերի և պետությունների պարագայում վաղ թե ուշ գտնվում է միջամտության, ներթափանցման, ներազդեության տարբերակը, քանի որ ժամանակակից տեղեկատվական դարաշրջանը ընդլայնում է ժամանակ և տարածություն կրճատող տեխնոլոգիաների քանակն ու որակը: Այդպես է Իրանի դեպքում, թե ոչ, չենք կարող ասել իհարկե, բայց համենայն դեպս եթե Իրանի իշխանությունը խոսում է արտաքին միջամտության մասին, ուրեմն այստեղ խոցելիության պատճառները պետք է փնտրել թե կառավարման արդյունավետության, թե քաղաքական համակարգերի առողջության ու լիարժեքության բացակայության մեջ: Այդ տեսանկյունից, խնդիրը հատկապես սուր է Հայաստանի համար:

Հայտարարությունները, թե Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ չկան, խորքային իմաստով անհամարժեքության դրսևորում են, ընդհուպ ազգային անվտանգության հարցերում համարժեքության: Բանն այն է, որ սոցիալական բունտի համար Հայաստանում կա ամեն ինչ՝ սոցիալ-հոգեբանական չափազանց վատ վիճակից մինչև իշխանության ներքին բաժանարար գծերի բազմազանություն: Եվ այն, որ այս պայմաններում դժգոհությունը չի ստանում դրսևորումներ, դա ոչ թե ինքնագոհության, այլ մտահոգության առարկա է, որովհետև կարող է նմանվել հանրային ներքին արնահոսության: Չի կարող չլինել դժգոհություն այն իրավիճակում, որ կա Հայաստանում՝ այն  ընտրական մեխանիզմի բացակայության պայմաններում: Հետևաբար, այդ դժգհությունը պետք է ունենա բնականան դրսևորումներ: Եթե դա չի ունենում բնականոն դրսևորումներ, քաղաքական հեռարձակում այս կամ այն տեսքով, ապա այստեղ առաջանում է արտաքին միջամտության բավականին մեծ վտանգ: Այսինքն, Հայաստանի հանրային դաշտն էլ գործնականում խոպան է դրա համար, քանի որ չկան այդ դաշտի ներքին հերկողներ: Թե ով, երբ, ինչպես, ինչի համար կփորձի հերքել այդ դաշտը դրսից, այլ հարց է, բայց դա արդեն այսպես ասած «բախտի բան» է, քանի որ խնդիրն այն է, որ հանրային դժգոհության ներքին հեռարձակողների և հեռարձակման բազմաբնույթ ֆորմատների բացակայությունը Հայաստանը զրկում է դիմադրունակությունից բոլոր դեպքերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում