Անկարան հերքել է շշուկները ռուս զինծառայողների հնարավոր տեղակայման մասին՝ կապված ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման հետ։
Գործարքի պատճառով Թուրքիայում ռուս զինվորականների տեղակայում չի ծրագրվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զենիթա-հրթիռային համալիրի հետ ռուս զինծառայողները կգա՞ն Թուրքիա։
«Չի կարող նույնիսկ խոսք լինել Թուրքիայում ռուս զինվորականների տեղակայման մասին։ Դա որպես Թուրքիայի տարածքում ռուս զինվորների տեղակայում գնահատելը ճիշտ չէ»,-ընդգծել է նա։
Քալընը հավելել է, որ կառաջանա տեղեկատվության ստացման անհրաժեշտություն՝ կապված տեխնիկական համագործակցության հետ։ Քալընը նաև նշել է, որ պետք չէ գնումը գնահատել որպես Անկարայի և Մոսկվայի մերձեցում։