Անդրադառալով Իրանում ընթացող բողոքի ակցիաներին՝ երկրի բանակի շտաբի պետ Աբդուլրահիմ Մուսավին նշել է, որ ոստիկանները կարող են ակնկալել զինվորականների աջակցությունը։
Մի շարք քաղաքներում իշխանությունները կրկին ցույցեր են կազմակերպել՝ հաջակցություն իրենց։ ԶՈւ շտաբի պետի խոսքով՝ իրանական բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ճնշել հակակառավարական ցույցերը։
«Չնայած այդ կույր իրարանցումն այնքան փոքր էր, որ ոստիկանական մասերը բավարար էին սաղմը խեղդելու համար… դուք կարող եք թուլանալ՝ հույս դնելով այն բանի վրա, որ բանակի Ձեր ընկերները պատրաստ են դիմակայել մեծ սատանայի ծույլերին»,-Մուսավիի խոսքերն է մեջբերում Reuters-ը՝ նշելով, որ Իրանի ղեկավարությունը «մեծ սատանա» է անվանում ԱՄՆ-ին։