Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

2018-ի ինքնիշխան քաղաքական պլանները

Ակնառու է, որ Հայաստանում կա ընդդիմադիր կարգավիճակով հանդես եկող քաղաքական ուժերի մի շերտ, որոնք Սերժ Սարգսյանի հետնախագահական վարչապետության տարբերակը դիտարկում են ժողովրդական պոռթկում առաջացնելու միջոց: Այդ կապակցությամբ հնչել են տարբեր գնահատականներ, դիտարկումներ ու կարծիքներ: Տրամաբանությունը, որի վրա կառուցվում են դրանք, հասկանալի է. Սերժ Սարգսյանը չունի հանրային վարկանիշ, նրա նախագահության տասը տարիները անցել են գլխավորապես կյանքի վատթարացման ընթացքով, եղել են մի շարք տապալումներ հասարակական և պետական կյանքի արդյունավետության տեսանկյունից, ըստ այդմ՝ Սարգսյանի իշխանության նոր շարունակությունը համարվում է հասարակության համբերության բաժակը լցնելու վերջին կաթիլը:

Անկասկած հենց դա է առաջարկվող կամ դիտարկվող տրամաբանության հիմքում: Դա հասկանալի է, բայց արդյո՞ք ռացիոնալ և հեռանկարային, որպես քաղաքական մեթոդաբանություն և ընդհանրապես որպես խնդիրներին, հանրային և պետական օրակարգին համարժեքություն: Այստեղ արդեն առաջանում են խնդիրներ: Փաստորեն ստացվում է, որ հասարակությունը տասը տարի համբերում էր՝ սպասելով, որ կգա ապրիլը, ու Սերժ Սարգսյանը կգնա, ու հիմա, երբ տեսնեն, որ ապրիլը եկավ, իսկ Սերժ Սարգսյանը չգնաց, դուրս կգան փողոցներ և կպահանջեն նրա հեռացումը: Արդյո՞ք դա չափազանց պարզունակ պատկերացում չէ հայաստանյան իրականության և կառավարման համակարգի մոդելային փոփոխության վերաբերյալ:

Անձի դեմ կառուցված ընդդիմադիր գործունեությունը Հայաստանում ձախողվել է, հասցվել լիակատար սնանկության, բերել մի իրավիճակի, երբ առաջացել է ընդդիմության ճգնաժամ: Այդ ընթացքում իշխող համակարգում ընթացել է տրանսֆորմացման բավականին դինամիկ գործընթաց, որի նպատակը նոր իրողությունների և մարտահրավերների, ռեսուրսների սղության պայմաններում իշխող համակարգի ճկունությունն ապահովելն է: Այդ համատեքստում ձևավորվում է մի կառուցվածք, որտեղ անձի դերը և գերպատասխանատվությունը նվազեցվում են՝ բարձրացնելով յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության «ինստիտուտի» դերը:

Այդպիսով, ստացվում է, որ ընդդիմությունը փորձելու է պայքարել մի բանի դեմ, որը ըստ էության չկա կամ զգալիորեն կորցրել է իր անմիջական նշանակությունն իշխանության դիմադրունակության հարցում: Եթե այդ պայքարը ոչ միայն չի բերել հաջողության այն ժամանակ, երբ համակարգում մեծ էր այդ անձի դերը, այլ հանգեցրել է ընդդիմության մարգինալացման, ապա ինչի՞ կարող է բերել նույն տրամաբանությամբ պայքարը մի բանի դեմ, որն ըստ էության այլևս չկա կամ չունի նախկին վճռորոշ նշանակությունը:

Ըստ ամենայնի, դա ընդամենը խորացնելու է ընդդիմության դաշտում ճգնաժամը՝ այդպիսով էլ արգելափակելով այդ ճգնաժամի հաղթահարման հնարավոր հեռանկարները: Այդ համատեքստում երևի թե արժե դնել մի պարզ հարց՝ ի՞նչ է անելու ընդդիմությունը, կամ ինչ են անելու ընդդիմադիր ուժերը, եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին չառաջադրվի վարչապետի պաշտոնի համար: Այսինքն՝ կա՞ արդյոք պլան Բ՝ քաղաքական պլան Բ:

Այդ տեսանկյունից տարօրինակ իրավիճակ է, երբ ներքաղաքական զարգացումների համատեքստում բոլորը քննարկում են Սերժ Սարգսյանի պլանները, այդ թվում՝ ընդդիմությունը, դրա վրա կառուցելով սեփական անելիքը: Իսկ կա՞ն արդյոք Հայաստանում քաղաքական «ինքնիշխան» պլաններ կամ մշակելու ունակ սուբյեկտներ: Թե՞ այս անգամ էլ նախապատրաստվում է ծուղակ հանրության համար, երբ արդեն մայիսին կամ հունիսին հասարակությանը կմեղադրեն, թե մենք պատրաստ էինք, բայց դուք դուրս չեկաք փողոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում