Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

2018-ի ինտրիգը և բարիկադների փակուղին 2018-ի ապրիլին

Հայաստանը վերջնականապես անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելին: Սա պատմական իրադարձություն է, որը, սակայն, խամրում է մի քանի գործոնների ազդեցությամբ: Ավելորդ է ասել, որ նույնիսկ իշխանության ներսում կատարյալ շփոթ ու անտեղյակություն է, որովհետև, բացառությամբ թերևս մեկ-երկու մարդու, կատարյալ անտեղյակություն է, թե ապրիլից հետո ինչպես են ղեկավարելու իրենց համակարգը, երկիրը:

Սերժ Սարգսյանի անվերապահ լիդերության մասին պնդումները, որոնք հնչում են հանրապետականների շուրթերից, ստատուս քվոն պահպանելու հուսահատ ճիգ են: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ստատուս քվոն պահպանվել չի կարող, որովհետև իշխանությունը բազմակենտրոն է դառնում թե՛ ինստիտուցիոնալ առումով և թե՛ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Նոր վարչապետը, անկախ անձից, նախագահական գործող լիազորությունները չի ունենալու, որովհետև խորհրդարանական կառավարումը ենթադրում է կոլեգիալության բաղադրիչ: Եթե խորհրդարանական որակյալ մեծամասնության բացակայության հետևանքով այդ բաղադրիչը կիրառական նշանակություն չունենա, դա հանգեցնելու է համակարգային վակուումի, որի հետևանքը դառնալու է կառավարման որակի անկումը: Քաղաքական կոնյունկտուրան ևս կարևոր գործոն է՝ հատկապես, երբ պետական ինստիտուտները մինչև վերջ կայացած չեն, և բացակայում է քաղաքական մշակույթը:

Կարեն Կարապետյանը գուցե համաձայնի զիջել վարչապետի պաշտոնը, սակայն իշխանությունից հեռանալ չի պատրաստվում, ըստ այդմ՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան կոնտրաստն ընդամենը տրանսֆորմացվելու է՝ ցավոք, դառնալով ավելի ոչ հրապարակային ու ավելի ինտրիգային և ապարատային: Հայաստանի գործող խորհրդարանը լավագույնս արտացոլում է ներհամակարգային խճանկարը և հենց այդ առումով փակում է իր ընդերքից արտահամակարգային այլընտրանքի ձևավորման հնարավորությունը:

«Ելքը» միայն խորհրդարանական ռեսուրսով չի կարող իրական այլընտրանքի հայտ ներկայացնել, անգամ ազդել ներհամակարգային որոշումների կամ դասավորության վրա: Դաշինքը չի գտել հասարակության կոնսոլիդացիայի արդյունավետ ճանապարհ: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն իշխանության ձգտող Կարեն Կարապետյանը և այլընտրանքի հավակնություն ունեցող «Ելքն» անում են նույն սխալները: Նրանց հաջողության բանալին հասարակության ռեսուրսն է, դրանից դուրս ցանկացած ճանապարհ տանում է փակուղի, որովհետև մյուս բոլոր հարթություններում Սերժ Սարգսյանն անգերազանցելի է: Սակայն Հայաստանի ամենամեծ խնդիրը նույնիսկ քաղաքական համակարգի ադեկվատության բացակայությունը չէ: Դա Հայաստանի համար նորություն չէ: Օրինակ՝ 2003-ի նախագահական ընտրություններում մենք գործ ունեինք, ըստ էության, կրիմինալ իշխանության և անմեղսունակ ընդդիմության հետ, սակայն պետությունն ու քաղաքականությունը սնուցվում էին հասարակության էներգետիկայով, սուբյեկտությամբ:

Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հասարակությունը սուբյեկտ, գործոն չէ և իր կառուցվածքով ու արժեքային համակարգով չի կարող ծածկել քաղաքական համակարգի խոտանը: «Վերևից ներքև» բարեփոխումները մնում են երկրի միակ շանսը: Եթե պետական և քաղաքական դասերը այդ գիտակցությունը չունեցան, տարիներ անց նախաձեռնության տերը դառնալու են «ներքևները»: Սակայն դա նման է լինելու ոչ թե արժեքների հեղափոխության, այլ իրավազուրկների ու սովածների խռովության, որը երկիրը դնելու է ոչ թե զարգացման ճանապարհին, այլ բարիկադների փակուղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում