Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Ղարաբաղյան գործընթացի փոփոխության հայկական բանալին

Բանակցությունները շարունակվում են, և դրանք ձևական բնույթ չեն կրում՝ տարեվերջյան իր հեռուստահարցազրույցում հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի այդ հայտարարությունը առաջին հայացքից հակասության մեջ է մտնում Երևանի այն դիրքորոշման հետ, թե՝ քանի դեռ սահմանին տեղակայված չեն հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմները, ու ձևավորված չէ վստահություն, բանակցությունն իմաստ չունի:

Եվ ուրեմն Նալբանդյանի հայտարարությունից հետո հարց է ծագում, թե ինչ բանակցության մասին է խոսքը, եթե շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման մասին կարծես թե որևէ բան հայտնի չէ: Իհարկե շփման գծում բարեբախտաբար հանգիստ է՝ համեմատաբար, հարաբերականորեն, բայց հանգիստ, և տա Աստված, որ այդ հանգստությունը պահպանվի նաև 2018 թվականի ընթացքում, բայց անգամ Սերժ Սարգսյանի մակարդակով հայտարարվում է, որ դժվար է կանխատեսել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ու վարքագիծը: Հետևաբար Ալիևի հետ պայմանավորվածությունն ամենևին չի կարող լինել վստահության մեխանիզմ, այսպես ասած՝ փայտը ձեռքից գցելու հիմք կամ պատճառ:

Մյուս կողմից, սակայն, մենք կարծես թե ականատես ենք լինում մի քանի զուգահեռ գործընթացի, որը դե ֆակտո ստեղծում է մի իրականություն, երբ բանակցությունն ինքը մեխանիզմ է հրադադարի պահպանման համար: Այսինքն՝ բանակցություն, որպես այդպիսին, գործնականում չկա, կամ գոնե բանակցող կողմերն ու միջնորդները լավ են հասկանում, չբարձրաձայնվող համաձայնությամբ, որ չկա որևէ փոխհամաձայնության հեռանկար, բայց այդ բանակցությունն անհրաժեշտ է որպես քաղաքական գործընթաց, որը թույլ կտա կառավարել իրավիճակը: Եվ այդ իմաստով զուտ բովանդակային առումով բանակցություն, որպես այդպիսին, կա՛մ չկա, կա՛մ այն կրում է ձևական բնույթ, բայց որպես իրավիճակի կառավարման գործիք բանակցությունը ամենևին ձևական չէ:

Ըստ էության, ներկայիս գործընթացը արձանագրումն է թերևս այն իրավիճակի, որ Մինսկի խմբի համանախագահները ապրիլյան պատերազմից հետո աստիճանաբար եկան եզրահանգման, որ կարգավորման կամ կառավարման, այսպես ասած, անջատ փորձերի փոխարեն անհրաժեշտ է հավաքական աշխատանք, քանի որ թե՛ կարգավորման, թե՛ իրավիճակի կառավարման առանձին փորձերը, որով, ի դեպ, ապրիլի պատերազմից առաջ աչքի էր ընկնում Ռուսաստանը, իրականում տապալվում են ինչ-որ պահի և հանգեցնում իրավիճակի ապակայունացման, որը միայնակ կառավարելն արդեն դառնում է անհնար:

Այդ իմաստով շատ կարևոր է, որպեսզի 2017-ին բյուրեղացած այդ գործընթացը շարունակվի նաև 2018-ին, ինչը հարաբերական կայունության կարևոր գրավական է: Պետք է ենթադրել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նկատի ունի հենց այս իրավիճակը, որովհետև եթե նա նկատի ունի հակառակը՝ հենց բովանդակային բանակցությունը համաձայնության, այսպես ասած, անկեղծ մղումով ու պատրաստակամությամբ, ապա այս դեպքում կստացվի, որ իրավացի են Հայաստանի դիվանագիտական պարտության մասին ադրբեջանական գնահատականները:

Ինչ վերաբերում է զուգահեռ գործոններին, ապա կառավարման նպատակով բանակցային ձևաչափի կիրառումը զուգորդվում է Հայաստանում զինված ուժերի տեխնիկական զինանոցի համալրման գործընթացով, այդ թվում՝ հայկական ռազմարդյունաբերական մշակումներով, և այդ տեսանկյունից իհարկե գործ ունենք մի իրականության հետ, երբ հրադադարի պահպանման դե ֆակտ ամենաարդյունավետ մեխանիզմը հայկական զինված ուժերի և առաջնագծի ռազմատեխնիկական հագեցումն է: Իսկ դա էլ իր հերթին պայմանավորված է Հայաստանի կառավարման արդյունավետությամբ և տնտեսական զարգացումով:

Ահա այստեղ է, որ իրավիճակը շարունակում է գտնվել սահմանին, անգամ տնտեսական ազդարարվող աճի պայմաններում: 7 տոկոսը ըստ էության սահմանային աճ է, որը ամենևին չի հասցնում դառնալ տնտեսական շոշափելի տարածություն: Այդ տեսանկյունից տնտեսական աճը Հայաստանում պետք է շատ հեռանա այդ սահմանային վիճակագրական տարածքներից, որպեսզի Հայաստանի պետական սահմաններից հնարավորինս երկարաժամկետ առումով և կամ ընդմիշտ հեռանա որևէ մասշտաբային լարվածության հեռանկար:

Փաստացի այստեղ է նաև կարգավորման գործընթացի տրամաբանության փոփոխության բանալին, որը ռազմավարական առումով անհրաժեշտ է Հայաստանին հեռանկարային անվտանգության տեսանկյունից, սակայն հնարավոր չէ իրականացնել, քանի որ Հայաստանը չունի դրա տնտեսական ներուժը: Կարգավորման գործընթացի տրամաբանությունն ու Արցախյան խնդրում ընդհանրապես հայկական պետական քաղաքականության կենսափիլիսոփայության փոփոխությունը հնարավոր է միայն տնտեսական ամուր բազայի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում