Ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է, որ իր հեռախոսների համար թողարկել է սեփական չաթ ծառայությունը: Այն կարելի է ներբեռնել Nokia-ի Ovi Store խանութից:
IM for Nokia հավելվածը թույլ կտա ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրություններ նրանում գրանցված ընկերներին: Այսուհետ Nokia-ի հեռախոսներում հասանելի կլինեն նաև Google Talk, Windows Live Messenger, Yahoo! Messenger և այդօրինակ մի քանի այլ հաղորդակցման հավելվածներ: Բաժանորդը վճարելու է միայն ինտերնետ թրաֆիկի համար:
Nokia-ի բլոգում նշվում է, որ այս հավելվածը կարելի տեղադրել Nokia ընկերության հետևյալ սմարթֆոնների վրա՝ Nokia X6, Nokia 5230, Nokia N8, Nokia E7:
Հետագայում նոր սմարթֆոններն արդեն կվաճառվեն IM for Nokia հավելվածով: