ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել խուսափել բռնության տարածումից Իրանում, որտեղ բողոքի ակցիաները շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
Նա հայտնել է, որ գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում իսլամական հանրապետությունում իրավիճակի զարգացմանը։ «Նա կոչ է անում հարգել խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա բռնությունից»,-ասել է Հակը։
Երեկ ՄԱԿ-ի մամլո ծառայությունում հայտնել էին, որ կազակերպությունն ուսումնասիրում է Իրանի իշխանությունների կամ ընդդիմության հետ կապի հնարավորությունը՝ երկրում իրավիճակի կարգավորման համար։