Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգել են, որ շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Կարենիս գյուղ, որտեղ հայտնաբերել է կնոջ դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ 36-ամյա Մարգար Մարգարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 55 MM 057 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Արփենիկ Կարապետյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Չարենացավանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել Ոստիկանության Չարենցավանի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: