Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գիտնականները հայտնել են, թե մոլորակի որ մասին է երաշտ սպասում

Երկրի մակերեսի մոտ մեկ չորրորդ մասին երաշտ է սպասում, եթե ջերմաստիճանի միջին մակարդակը 2 նիշից ավել բարձրանա,– հաղորդում է գիտնականների միջազգային խումբը՝ Nature Climate Change ամսագրում հրապարակած հոդվածում։

Գիտնականները հետազոտել են ապագայի 27 տարբեր կլիմայական մոդելներ և որոշել են այն տարածաշրջանները, որտեղ հողը զգալիորեն կչորանա, երբ գլոբալ տաքացումը ըստ Ցելսիուսի 1,5 -2 աստիճանով բարձրանա մինչինդուստրիալ մակարդակից։ Եկել են հետևության, որ երբ ջերմաստիճանի աճը հասնի երկու աստիճանի, երաշտը կպատի երկրի ցամաքի 20-30%-ը։

«Չորացումը լուրջ վտանգ է, քանի որ մեծ ազդեցություն է թողնում ագրոմշակույթի, ջրի որակի և կյանքի բազմազանության տեսակների վրա։ Այն կարող է բերել նաև երաշտի և անտառային հրդեհների, ինչպիսիք եղան Կալիֆորնիայում»,– ասում է հետազոտության հեղինակը՝ Չան–Ի Պարկը։

Այսօրվա դրությամբ այս ուղղությամբ ամենամանրամասն հետազոտության մեջ, որ իրականացրել են Շենչժենի գիտության և տեխնիկայի համալսարանի, Արևելյան Անգլիայի Համալսարանի, Սեուլի ազգային համալսարանի և Շվեդիայի, ԱՄՆ–ի և Շվեյցարիայի այլ բուհերի մասնագետները, ասվում է, որ միայն եթե մենք կարողանանք գլոբալ տաքացումը պահել 1,5 աստիճանի սահմաններում, մարդկությունը կկարողանա խուսափել երկրի երկու երրորդի վրա լուրջ փոփոխություններից, այդ թվում՝ երաշտից և անտառային հրդեհներից։

Չորացման մակարդակը արդեն բարձրացել է 20-րդ դարում` Միջերկրական ծովի հատվածում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայի արևելյան ափին, իսկ Մեքսիկայի, Բրազիլիայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի կիսաանապատային հատվածները սկսել են անապատի վերածվել։ Հակառակ գործընթացն է տեղի ունենում հասարակածային երկրներում՝ այնտեղ կլիման ավելի խոնավ է դառնում,– հաղորդում է The Guardian-ը։

«Իրականությունը կլիմայի փոփոխության մասին» զեկույցի հեղինակները մեկ տարի առաջ զգուշացնում էին, որ մեր մոլորակը տաքացել է 1 աստիճանով ավել, քան մինչինդուստրիալ ժամանակաշրջանում, իսկ տաս տարվա ընթացքում այս ցուցանիշը կարող է հասնել 1,5C-ի։ Եթե վճռորոշ քայլեր չարվեն, Երկրի ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, և այդ ժամանակ սպասվում են հրդեհներ, փոթորիկներ, կենդանիների թվի և քաղցրահամ ջրերի ծավալի նվազում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում