Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ 2017 թվականի խռովությունը երկրում անհաջող է ավարտվել ցուցարարների համար։
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշխեդը, Իսպահանն ու Ռեշտը, դեկտեմբերի 28-ից սոցիալական բողոքի մասսայական ակցիաներ են անցկացվում։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ բողոքները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաև այլ երկրների սադրանքով։
«Հայտարարում եմ 2017 թվականի խռովության տապալման մասին։ Ցուցարարների քանակը փոքր էր, և ամբողջ Իրանում չէր գերազանցում 15 հազարը»,– հայտարարել է Ջաֆարին։
Հրամանատարը նաև մեղադրել է Վաշինգտոնին, Թելավիվին և Էլ–Ռիյադին՝ Իսլամական Հանրապետության ահաբեկիչներին՝ Իրանի տարածք մուտք գործելու հրաման տալու մեջ։ «ԱՄՆ–ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան հրամաններ են տվել ԻՀ մուտք գործել Իրան՝ պայթեցումներ իրականացնելու համար»,– հայտարարել է Ջաֆարին։
Ըստ ԶԼՄ–ների, անկարգությունների զոհ է դարձել 20 մարդ։ Մոտ 450 մարդ ձերբակալվել է վերջին երեք օրերի ընթացքում՝ Թեհրանում բողոքի ակցիաների կապակցությամբ։