Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Հայաստանի «դաշնակիցների» օտար խաղերը կամ եվրաինտեգրման ռուսական նշաձողը

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ հարկ է գործընկերներին դաշնակիցներից տարբերակել: Այսպես, նրա խոսքով, Հայաստանին ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններն են կապում, իսկ Ռուսաստանի, ՀԱՊԿ եւ ԵՏՄ երկրների հետ՝ դաշնակցային: «Իսկ դաշնակցային հարաբերությունները մեկ կարգ բարձր են, քան գործընկերայինները»,- եզրափակել է ԱԺ փոխխոսնակը:

Դասագրքային մակարդակում Շարմազանովը գուցե նույնիսկ ճիշտ է ասում, ամբողջ խնդիրն այն է որ դաշնակցային պարտավորություններն առաջին հերթին արտահայտվում են դիվանագիտական հարաբերություններում և անվտանգության բնագավառում: Հիմա դասագրքային կամ, այսպես կոչված, տեսական հարթությունից տեղափոխվենք իրական հարթություն: Եթե առաջնորդվենք Շարմազանովի տրամաբանությամբ, ապա ՀԱՊԿ-ն իրեն սպառնացող մարտահրավերների շարքում վաղուց պետք է դասած լիներ Ադրբեջանին, որովհետև այդ երկիրը պարբերաբար ոտնձգություններ է կատարում ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին: ՀԱՊԿ-ն, սակայն, անատամ հայտարարություններից այն կողմ չի անցել, իսկ կազմակերպության վեց անդամներից երկուսը` Ռուսաստանն ու Բելառուսը, սպառազինում են Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, Ղազախստանը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում Ադրբեջանի գլխավոր լոբբիստն է և դեռ երկար ժամանակ չենք մոռանա, թե ինչպես ԵՏՄ գագաթաժողովներից մեկի ժամանակ Նորսուլթան Նազարբաևը դիվանագիտական ապտակ հասցրեց Սերժ Սարգսյանին` ընթերցելով Իլհամ Ալիևի նամակը: Եթե Շարմազանովը տեսականորեն ճիշտ է, ապա ստացվում է` Հայաստանը ճիշտ ընտրություն չի կատարել դաշնակիցների հարցում, այլ խոսքով` հայտնվել է բլոկում, որն ավելի շատ ռիսկեր է ծնում Հայաստանի անվտանգության համար` այն ամրապնդելու փոխարեն:

Մյուս կողմից` ընդամենը գործընկերային Եվրամիությունը կիրառական քաղաքականության մակարդակում նպաստում է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացմանը, էլ չասած այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում էապես մեծացնում է Հայաստանի սուբյեկտությունը: Սրանք ոչ թե դասագրքային կամ վերացական դատողություններ են, այլ` ռեալ պոլիտիկա, որը բխում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրից: Ստացվում է, որ գործընկերային Եվրամիությունն ավելի շատ է նպաստում Հայաստանի ինքնիշխանությանը, սուբյեկտությանը` բովանդակային հարթության վրա կատարելով դաշնակցային առաքելություն:

Սակայն Շարմազանովի ասածի մեջ ավելի վտանգավոր մտայնություն կա. դա այն է, որ Հայաստանի իշխանությունը մեր երկրի եվրաինտեգրումը պատկերացնում է, այսպես կոչված, ռուսական թույլատրելիության կամ ֆորմալության մակարդակում, որը կարող է ծառայել բացառապես իշխանության շահերին, լեգիտիմությանը` Հայաստանը թողնելով եվրասիական ճահիճում:

Այս համատեքստում ենք հետևողականորեն պնդում, որ քանի դեռ մեր հասարակությունը չի դարձել Եվրամիության հետ կնքված համաձայնագրի, երկրի մոռեռնիզացիայի և եվրաինտեգրման հիմնական շահառուն, նոյեմբերի 24-ի փաստաթուղթը կորցնելու է իր պատմական առաքելությունը, քաղաքական բովանդակությունը` վերածվելով ոչինչ չասող թղթի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում