Կենտրոնական Ռուսաստանի գյուղական բնակավայրերի մեկ երրորդը լքված է, բնակչությունը դուրս է եկել այդ գյուղերից
Այս մասին գրում է Der Spiegel-ի մեկնաբան Բենյամին Բիդդերը։
Թոշակառուները խարխուլ տներում, հարբեցողները՝ լքված տարածքներում, և բնակիչների մի փոքր հատված, ովքեր պարզապես գոհանում են այն ամենով, ինչ ստանում են տնամերձ բանջարանոցից և մոտակա անտառներից,– այսպես է բնութագրում նա ՌԴ գյուղական տեղանքը։
Հեղինակը նաև վիճակագրություն է բերում, որի համաձայն Ռուսաստանի քարտեզի վրա նշված են 150 հազար գյուղեր և փոքր բնակավայրեր։ Ընդ որում, ըստ 2010 թվականի մարդահամարի, այդ բնակավայրերից 20 հազարը ամբողջովին լքված են։
Նա նաև այլ վիճակագրություն է ներկայացնում, որը լույս է սփռում ստեղծված իրավիճակի վրա։
2000 թվականից գյուղերում 45 հազար դպրոցից 20 հազարը փակվել է։
Գյուղական բնակավայրերում կրճատվել է նաև հիվանդանոցների քանակը՝ 4,3 հազարից մինչև հազարի։ Շատ գյուղեր այնպիսի տպավորություն են թողնում, որ այստեղ ժամանակը կանգ է առել հարյուր տարի առաջ, –նշում է Բիդդերը։
Այս ամենաերկարատև 20-ամյա ետաճի ֆոնին, որը աղքատության շեմին է կանգնեցրել ավելի քան 20 միլիոն մարդում, ՌԴ ամենահարուստ քաղաքացիները տեմպով շարունակում են մեծացնել իրենց կապիտալը։
ՌԴ–ում բոլոր աղքատ ընտանիքների 60%-ը երեխաներով ընտանիքներ են։