Իրանի Բորուջերդ նահանգի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Համիդրեզա Աբոլհասանին հայտարարել է, որ Իրանի արևմուտքում հակակառավարական ցույցերի ժամանակ Եվրոպայի երկրներից մեկի քաղաքացի է ձերբկալալվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանցի պաշտոնյան չի հստակեցրել ձերբակալվածի քաղաքացիությունը, սակայն ընդգծել է, որ Բորուջերդ նահանգում ձերբակալվել է ցուցարարներին գլխավորած եվրոպացի, ով «մարզվել էր եվրոպական հատուկծառայությունների կողմից»։
Ցույցերի ընթացքում զոհվել է 23 մարդ։ Ուժայինները ձերբակալել են 450 ցուցարարի։