Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Վարչապետի «քաղաքական կանխատեսելիությունը»

Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել, որտեղ մի շարք հետաքրքիր մտքեր է հայտնել։

Ըստ ՀՀ վարչապետի՝ «տրանսնացիոնալ կորպորացիաների համար կոռուպցիան և ներդրումային միջավայրը ոչ այնքան վտանգավոր երևույթներ են»: Այդ կորպորացիաների համար, ըստ Տ.Սարգսյանի, ավելի կարևոր է «պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը»: Ստացվում է, որ եթե Հայաստանում ընդամենը մի քանի անդրազգային ընկերություններ կան, իսկ Վրաստանում մի քանի տասնյակ, ուրեմն Հայաստան պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը շատ ավելի վատն է, քան Վրաստանում։ Իրականում հենց այդպես էլ կա, պարզապես տարօրինակ է, որ դա խոստովանում է վարչապետ Տ.Սարգսյանը։

Բայց խոստովանելով սա՝ Տ.Սարգսյանը գիտակցաբար, թե անգիտակցաբար փորձում է արդարացնել այն փաստը, որ մեր երկրում շարունակաբար նվազում են օտարերկրյա ներդրումները։ Խեղճ վարչապետը օրուգիշեր ճգնում է գործարար միջավայրը բարելավելու համար, բայց պարզվում է, որ օտարերկրյա ներդրումները 2010թ. 40%-ով են նվազել, իսկ 2011-ի առաջին 4 ամիսներին՝ 20%-ով, որովհետև, դու մի ասա, մեր «պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը» հուսադրող չէ։ Օտարերկրյա ներդրումների նվազման փաստը Տ.Սարգսյանը արդարացնում է նաև իր մեկ այլ մտքով, որը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Եթե գործարար միջավայրն ու կոռուպցիան օտարերկրացիների համար այնքան էլ կարևոր չեն, ուրեմն` ներդրումային միջավայրի բարելավումը մեր տնտեսվարողների համար է արվում։ «Ներդրումային միջավայրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր տնտեսվարող սուբյեկտներին և միջին ու մանր բիզնեսին»,- ասել է վարչապետը:

Իրականում նրա այս մտքերը չի կարելի համարել ամբողջական։ Քաղաքական կանխատեսելիությունը, իհարկե, կարևոր գործոն է, բայց մասնագետները դրա չափ կարևոր գործոններ էլ են նշում։ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, օտարերկրյա ներդրումները, այո, միայն գործարար միջավայրով չեն պայմանավորված, և կան մի շարք այլ գործոններ։ Բայց, ըստ նրա, քաղաքական կայունությունից բացի, ավելի կարևոր է դարձել աշխատուժի մրցունակության աստիճանը։ «Ես հաճախ եմ այդ մարդկանց հետ շփվում և կարող եմ վստահեցնել, որ բացի գործարար միջավայրից և, իհարկե, քաղաքական ու տարածաշրջանային կայունությունից, օտարերկրյա ներդրողները շատ են կարևորում մրցունակ աշխատուժը։ Այսօր արդեն լավագույն բիզնեսները ձգտում են այն երկրներ, որտեղ կա մրցունակ աշխատուժ։ Մենք պետք է մեր երկրում զարկ տանք կրթությանը։ Օտարերկրյա ներդրողը երբեք չի գալիս 1 տարի ժամանակով, դա տեղացի բիզնեսմենը չէ, որ մտածի, թե մի տարի հետո կփոխի կամ կփակի իր բիզնեսը։ Օտարերկրյա ներդրողը գալիս է առնվազն 5-6 տարվա ծրագրով։ Հետևաբար նա գնահատում է աշխատուժը, ենթակառուցվածքները, պատերազմական, քաղաքական վիճակը և այլն»,- ասաց Գ.Մակարյանը։

Նշենք, որ իրականում գործարար միջավայրի բարելավում Հայաստանում չի էլ եղել, թեև բիզնեսի գրանցման կամ լիցենզիաների տրամադրման հետ կապված որոշ առաջընթաց եղավ։ Բանն այն է, որ գործարար միջավայրն առնչվում է ոչ միայն բիզնես դաշտ մտնելուն, այլև տնտեսվարման պայմաններին, ինչպես նաև տվյալ բիզնեսից դուրս գալուն։ Իսկ Հայաստանին, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, շարունակում են բնորոշ մնալ մենաշնորհները, օլիգարխները, քաղաքական ու վարչական ճնշումները, կոռուպցիան, անհավասար մրցակցային դաշտը։ «Այո, բիզնես բացելը դարձել է ժամերի խնդիր, բայց ինչպիսի՞ տանջալից ու խայտառակ երկարատև գործընթաց է բիզնես փակելը։ Իսկ եթե ես ներդրող եմ, ես դաշտն ամբողջական եմ նայում։ Շատ լավ է, որ, ըստ էության, հեռախոսով կարող ես ընկերություն բացել, բայց դու կարո՞ղ ես հեռախոսով ընկերություն աշխատեցնել, կարո՞ղ ես չինովնիկների կամայականություններից զերծ մնալ, կարո՞ղ ես մրցակցային նույն դաշտում գտնվել, օրինակ, որևէ նախարարի հետ։ Այնպես որ, փոփոխությունները պետք է ամբողջական լինեն»,- ասաց Բ.Ասատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում