ԱՄՆ բնակչուհին հրազենային վիրավորում է ստացել զենքից այն պահին, երբ ուղիղ հեռարձակում է իրականացրել Facebook սոցցանցում, հայտնում է WGN-TV հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին՝ կայանված մեքենայի սրահում գտնվող կնոջ հետ 27-ամյա կնոջ կոնֆլիկտի ընթացքում։ Վեճի ընթացքում նրանք վիրավորանքներ են փոխանակել, որից հետո կին-օպերատորը հրազենային վիրավորում է ստացել։ Զենքից կրակոց արձակած կինը փախուստի է դիմել։
Միջադեպի ականատեսները շտապօգնություն և ոստիկանություն են կանչել։ Ներկայում տուժածը գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Իրավապահ մարմինները փնտրում են կասկածյալին։