Ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը, ով արդեն գտնվում է հղիության 6-րդ ամսում, դադարել է թաքցնել հղիությունը երկրպագուներից։
33-ամյա Քլոեն լուսանկարների շարք է հրապարակել, որոնցից մեկում պատկերված է երեխայի հոր՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ։ «Հայրիկ և մայրիկ»,-հակիրճ մակագրել է լուսանկարը Քլոեն։
Նա իր կլորացած փորը ցույց է տվել House of CB բրենդի 146 դոլարանոց զգեստով, որն ընդգծել է կազմվածքը։