ԱՄՆ նախագահի նախկին պաշտոնական լուսանկարիչ Փիթ Սոուզը ցույց է տվել, թե ինչպիսին է «միջուկային կոճակը»։ Նա հրապարակել է լուսանկարը՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի հայտարարության, թե իր միջուկային կոճակն ավելի մեծ է, քան Հյուսիսային Կորեայի առաջնորդինը։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Փիթ Սոուզը հրապարակել է «միջուկային ճամպրուկի» լուսանկարն իր արխիվից։ Այն թիվ 1 ինքնաթիռ է բարձրացում նախագահի վարչակազմի աշխատակիցը։ Ողջ սարքավորումը գտնվում է սովորական ճամպրուկում։ Լուսանկարն ուղեկցվում է «Աստված պահպանի մեզ» գրությամբ։
Սոուզի հաջորդ հրապարակումը նվիրված է «միջուկային կոճակին»։ Նշվում է, որ այդ կոճակը չի հանգեցնում միջուկային հարվածի, այլ ընդամենը կանչում նախագահի օգնականին։