Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Իրանի բողոքի ակցիաներին աջակցելու մեջ։
Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ նախարարը նշել է, որ կայունությունը Թեհրանում և իրանական այլ քաղաքներում հանդիսանում է Անկարայի համար կարևոր թեմա։
«Մենք դեմ ենք հանդես գալիս Իրանի գործերում արտաքին միջամտությանը։ Եթե Իրանում նույնիսկ ղեկավարությունը փոխվի, ապա դրանով կզբաղվի իրանցի ժողովուրդը»,-ընդգծել է Չավուշօղլուն։
Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ ցույցերը հրահրել են ոչ միայն ներպետական խնդիրները, այլև արտաքին միջամտությունը։ Թեհրանում կարծում են, որ ցուցարարներին, ըստ ամենայնի, աջակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան։