Իրանի մի քանի քաղաքներում տեղի են ունենում զանգվածային ցույցեր բռնության և անկարգությունների դեմ՝ հաջակցություն Իրանի իշխանությունների: Տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքում են Արաքում, Քերմանշահում, Ահվազում, Աբադաում, Իլամում և այլ քաղաքներում հայտնում է Mehr-ը:
Ցույցի մասնակիցները փողոց են դուրս եկել ազգային դրշներով և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկարներով: Ցուցարարները բացականչել են. «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մահ սատանային»՝ հայտարարելով Իրանի գործերին «օտար միջամտությունից» հրաժարվելու մասին: