Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թ. հունվարի 2-ից 3-ը հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 11 դեպք։
Ընդ որում` դրանցից 9–ը գրանցվել են մարզերում, 2–ը` Երևանում։ Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով հունվարի 2–ին մահացել է 2 մարդ, ևս 22–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ի դեպ, մահվան ելքով դեպքերը գրանցվել են մարզերում։ 2 մարդ վիրավորվել է Երևանում տեղի ունեցած պատահարների արդյունքում, 20–ը` մարզերում։