Տաջիկստանի Հուջանդ քաղաքում 67-ամյա խոհարարի սխալի հետևանքով մարդ է մահացել: Այս մասին հայտնում է fdlx.com-ը:
4 հոգի, ներառյալ՝ 1 երեխա, հոսպիտալացվել են ծանր թունավորմամբ:
Ոստիկանության նախնական վարկածով՝ խոհարարը տեղի բնակիչներին պատահաբար է թունավորել: Ազոտաթթվի նատրիումի աղն օգտագործում են որպես պարարտանյութ, հնարավոր է՝ տղամարդը շփոթել է ամանները կամ որոշել է տնտեսել:
Քրեական գործ է հարուցվել: