Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում որոշ ձերբակալվածների մեղադրում են «զանգվածային անկարգությունների կազմակերպման և օտարերկրյա հետախուզությունների հետ կապերի մեջ»:
Իրանի իշխանությունները զանգվածային հակակառավարական ցույցերի մասնակիցներին և դրանց մասնակցել ցանկացողներին սպառնում են «արտաքին թշնամու» համար աշխատելու մեջ մեղադրանքներով և խիստ պատիժներով, ընդհուպ մինչև մահապատժով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի Հեղափոխական դատարանի ղեկավար Հոջաթոլեսլամ Ղազանֆարաբադիին:
Նրա խոսքով՝ ցուցարարներին դիտարկում են արդեն արդեն ոչ որպես ցուցարար, այլ որպես ապստամբ, որոնք փորձում են վնասել կառավարությանը:
Նրա խոսքով՝ Թեհրանում այլ քաղաքներում ձերբակալված անձինք դատարանի առաջ կկանգնեն «շատ շուտով»: