Իրանում բողոքի զանգվածային ակցիաները հանդիսանում են «իրական ժողովրդական ապստամբություն», հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը ճեպազրույցում։
«Մարդիկ հոգնել են գին վճարել բռնության հակված, կոռումպացված ղեկավարության համար։ Արդյունքում մենք հիմա տեսնում ենք բնական ժողովրդական ապստամբություն՝ կազմակերպված Իրանի քաղաքացիների կողմից»,-ընդգծել է Սանդերսը՝ պետության ղեկավարի անունից աջակցություն հայտնելով իրանցի ժողովրդին։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը կոչ է անում իրանական կառավարությանը հարգելու քաղաքացիների՝ փոփոխությունների ձգտման խաղաղ արտահայտման հիմնարար իրավունքները։