Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանը

Մեր նպատակն է բացել նոր հորիզոններ և նոր հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ամանորյա ուղերձում հայտարարում էր Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից անառարկելի նպատակ է, որը ենթակա չէ քննարկման, սակայն այդուհանդերձ առաջացնում է հարցեր: Մասնավորապես, ինչպե՞ս է իշխանությունը փորձում կամ ծրագրում ստեղծել այդ հնարավորություններն ու լայն հորիզոնները, գործունեության լայն դաշտը յուրաքանչյուր քաղաքացու համար: Սա առանցքային, սկզբունքային հարց է, որովհետև ըստ էության, իշխանությունն այդ տեսանկյունից ունի մեկ հիմնարար անելիք՝ ապահովել օրինականություն, իրավահավասարություն, հավասար մրցակցություն և դատական անկախ արդարադատություն:

Իշխանության աշխատանքը պետք է ուղղված լինի այդ առաջին հայացքից պարզ և նույնիսկ պարզունակ, սակայն սկզբունքորեն առանցքային հանգամանքների ապահովմանը: Երբ ապահովվում են այդ առանցքային, ելակետային հենասյուները, քաղաքացին հենվելով դրանց վրա ինքն իր համար գտնում է զագացման թե նոր հորիզոններ, թե նոր հեռանկարներ, լայն դաշտ, կարողանում է մտածել, ստեղծել, ստեղծագործել: Ընդ որում, ամենակարևոր խթանն այստեղ այն է, որ քաղաքացին այդպիսով մոտիվացվում է, որովհետև հավասարությունը և մրցակցային ազատությունը նրա համար այլևս լոկ խոսքեր չեն, այլ անշեղորեն ապահովվող իրականություն: Եթե չի ընտրվում զարգացման այսպես ասած տոտալիտար ճանապարհ, որը ի վերջո նույնպես կարող է տարբերակ լինել տեսականում, թեև գործնականում Հայաստանի համար ուղղակի անհնարին և անհեռանկար, ապա ժողովրդավարական զարգացման ճանապարհին պետության, իշխանության գործառույթը հենց դա է՝ ապահովել հավասար մրցակցություն, անկախ արդարադատություն, իրավահավասարություն և օրինականություն: Դա թույլ է տալիս արդյունավետ պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ, թույլ է տալիս արգելակել բիզնեսի համար պաշտոնական դիրքերի չարաշահումը կամ մրցակիցներին հակամրցակցային մեթոդներով չեզոքացնելը: Հակառակ պարագայում, նոր հորիզոններ և հեռանկարներ բացելու իշխանության նպատակը ստացվում է մի փոքր տարակուսելի:

Ստացվում է, որ այլ դեպքում իշխանությունն ընդամենը մտածում է քաղաքացիների փոխարեն, մտածում, թե ինչ նոր հնարավորություն է կարելի ընձեռել նրանց, որպեսզի նրանք չճնշվեն կամ շատ չդժգոհեն մնացյալ հիմնարար հնարավորությունների և տնտեսական ոլորտների ուզուրպացիայից, որ թույլ է տվել իշխող համակարգը երկու տասնամյակում և չի պատրաստվում հրաժարվել այդ կարգավիճակից: Այդ տարբերակը քաղաքացիներին հազիվ թե պետք լինի, որովհետև այդ տարբերակը չի կարող ենթադրել ստեղծագործական ներուժի լիարժեք իրացում, որովհետև արմատում առկա է սկզբունքային, փիլիսոփայական սխալ պետական շինարարության տեսանկյունից: Այլ հարց է, թե քաղաքացիներին պարզապես ազնվորեն դիմեն և ասեն՝ գիտեք, այս, այս, այն և այն ոլորտները պատկանում են և միշտ պատկանելու են իքս և իգրեկ օլիգարխներին և փոխանցվելու են կամ ժառանգաբար օտարվելու են ասենք գրազ պարտվելու կամ էլ քաղաքական սխալ թույլ տալու, համակարգի կանոնները խախտելու դեպքում: Այնպես որ, դրանք յուրաքանչյուր քաղաքացու համար չեն, մոռացեք դրանց մասին:

Իսկ ահա յուրաքաչյուր քաղաքացու համար մենք կփորձենք ձևավորել այլընտրանքային հնարավորություններ, բայց ուրիշ ոլորտներում, մտածել ուրիշ զբաղմունք, նոր հորիզոններ, որպեսզի չասեք, թե իշխանությունը միայն օլիգարխների մասին է մտածում: Դա էլ իհարկե տարբերակ է, ընդ որում գուցե նույնիսկ էվոլյուցիոն տրամաբանությամբ, պարզապես խնդիրն այն է, որ եթե պետության տնտեսության պարագայում կասկածի տակ չէ «հսկիչ փաթեթը», այսինքն դրա փոփոխությունը բացառվում է, այդպիսի տնտեսությունը խոշոր հաշվով չի կարող հեռանկար ունենալ և մնացյալ մի քանի տոկոսները սկզբունքորեն չեն կարող տրամաբանություն և հետևաբար արդյունք փոխել:

Մյուս կողմից, իհարկե կա նաև խնդրի հակառակ կողմը, որտեղ զուգահեռ տնտեսության ձևավորումն է, ինչի մասին առիթ ունեցել ենք խոսելու տարիներ շարունակ, որպես տնտեսական, հետևաբար նաև հասարակական-քաղաքական բալանսի փոփոխության պրագմատիկ տարբերակ: Իհարկե խնդիրն այն է սակայն, որ այդ հանգամանքը պահանջում է բավականին բարդ աշխատանք, քանի որ նույն «զուգահեռ տնտեսությունը» կարող է հայտնվել այն սեգմենտի ձեռքին, որի ձեռքին արդեն հայտնվել է այսպես ասած հիմնական տնտեսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում