Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

88-ի շարժում-30. Համազգային Ամանոր, որին հաջորդեց վառոդի հոտը…

1990-ի Ամանորն անմոռանալի էր. Ազատության հրապարակում համազգային շարժման ղեկավարությունը կազմակերպել էր տոնական միջոցառումներ, որոնց մասնակցում էր ամբողջ ժողովուրդն` ահել, ջահել, տնով-տեղով, ընտանիքներով: Տոնականության մեջ հաղթանակի տրամադրություն կար, բայց նաև տագնապ, որովհետև Մոսկվան չէր համակերպվում ՀՀՇ-ի հաղթանակի հեռանկարի հետ, իսկ Ադրբեջանում կոմունիստական իշխանությունն իջել էր խուժանի մակարդակին:

Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեգիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ, ասել է. «…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։ Դրան հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը։ 1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել են հաճախ ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։ Նույնը կատարել են նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, պետական գրեթե ողջ համակարգը, անգամ` շտապօգնության բժիշկները, ովքեր հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների։ Ջարդերը շարունակվել են 6 օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Զինված դիմադրական ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։ 1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հազար հայ), տեղահանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր։ Կասկած չկա, որ Բաքվի ջարդերը կազմակերպվել էին Մոսկվայի հրահանգով` Ադրբեջանի կոմունիստական իշխանությունների համակարգմամբ և ժողճակատի ակտիվիստների մասնակցությամբ: Սակայն ինչպես սովորաբար պատահում է հոգեվարքի մեջ գտնվող կայսրությունների պարագայում, իրադարձությունները մեկ շաբաթ հետո դուրս եկան Մոսկվայի վերահսկողությունից և սովետական զորքերը միայն այդ ժամանակ մտան Բաքու: Բնականաբար` ոչ թե հայերին, այլ սովետական իշխանությունը պաշտպանելու նպատակով:

1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, ով կոչ է արել Արտաքին գործերի նախարարներ կոմիտեին և Եվրախորհրդին՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։ Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Միխայիլ Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին։

Սակայն խորհրդային ղեկավարությունը հետևողականորեն մոռացության էր մատնում Բաքվի ջանքերը` Ազատության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց փակցնելով «ծայրահեղականի», իսկ միջազգային հորդորներին` «իմպերիալիզմի» պիտակ:

1990-ի հունվարին Մոսկվան ռազմական բախում սադրեց հայ-ադրբեջանական սահմանին` Երասխավանի ուղղությամբ: Հերոսի մահով նահատակվեցին Մովսես Գորգիսյանը, Երվանդ Սաղումյանը, 15-ամյա ազատամարտիկ Վարդան Պապիկյանն այդպես էլ չվերադարձավ Երասխավանից:

Երասխավանի մարտը ղարաբաղյան առաջին պատերազմի ազդանշաններից մեկն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում