ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իրանում դեկտեմբերի 28-ից ընթացող բողոքի բուռն ակցիաներին։
«Իրանցիները վերջապես սկսել են գործել ընդդեմ դաժան և կոռումպացված ռեժիմի։ Բոլոր գումարները, որոնք նախագահ Օբաման այդքան հիմարորեն տվել է նրանց, նրանք ուղղել են ահաբեկչությանը և իրենց գրպանները դրել։ Այնտեղ մարդիկ թերսնվում են, սղաճը բարձր է, մարդու իրավունքները չեն պահպանվում։ ԱՄՆ-ը հետևում է»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։