Ոստիկանությունն ու ներքին անվտանգության ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում, որտեղ տեղի են ունեցել փողոցային ելույթներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի պաշտոնական ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը, փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ «ուժային կառույցները լավ են կատարում իրենց պարտականությունները»։
«Իսլամական հեղափոխության պահակազորի կողմից նրանց աջակցելու և իրադարձություններին միջամտելու անհրաժեշտություն չկա»,-ընդգծել է գեներալը։