Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

2017-ին ընդունվեցին բավական օրենքներ, բայց իրավակիրառ պրակտիկա չունենք

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ընթացիկ տարին բավականին ծանրաբեռնված էր նորմատիվային բազայի ստեղծումով։ Ինչը օրինաչափ երևույթ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ ամփոփելով անցնող իրավական տարին։

Նորիկյանն առանձնացրեց 2017-ի սկզբին ընտրական օրենսգրքի ընդունումը, որը այն բացառիկ գործիքակազմն է, որով ձևավորվում է քաղաքական իշխանությունը և ՏԻՄ մարմինները։ «Հետևաբար այդ օրենքի ընդունումը շատ կարևոր էր և կարծում եմ, որ մենք կարող էինք էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ օրենքին ավելի լավ օրենք ստանալու առումով։ Բացի դրանից հիմա շրջանառության մեջ են դրված բազմաթիվ օրենքների նախագծերը: Դատական օրենսգրքի նախագիծը, աղմուկ հանած զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը, որը բավական կարևոր օրենք էր: Ժամանակը ցույց կտա, թե այդ օրենքում գտնվող ռիսկային դրույթները արդարացված էին, թե ոչ»,-ասաց Նորիկյանը:

Նրա խոսքով մեր երկրում օրենքների ընդունման հարցում խնդիր չկա: Մեր երկրում օրենքների կիրառման խնդիր կա: Իրավակիրառ պրակտիկայում մենք լուրջ խնդիր ունենք: «Քանի դեռ ունենք հասարակության վստահության դեֆիցիտ դատական համակարգի նկատմամբ, ապա խնդիրները չեն լուծվի: Ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է, որպեսզի օրենքները գործեն, բոլորը հավասար լինեն օրենքի առաջ անկախ անձից, սոցիալական դիրքից ու զբաղեցրած պաշտոնից ենթարկվեն պատասխանատվության իրավախախտման պարագայում: Ցավոք սրտի այդ վիճակին չենք հասել և դատելով այն տրամադրվածություններից, որ այսօր իշխում է հասարակության ներսում և նաև քաղաքական համակարգում, դժվար թե առաջիկա տարիներին հասնենք այդ սանդղակին, որպեսզի անկախ կարգավիճակից պատասխան տան օրենքի առաջ: Այլ հարց է, որ մենք կարող ենք ստեղծել այն անհրաժեշտ իրավանորմերի բազան, որպեսզի այդ պայմաններում հնարավոր կլինի իրականացնել արդարադատություն: Բայց ես այս հարցում լավատես չեմ»,-եզրափակեց Նորիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում